Ուգո Չավեսը էլ հիվանդ չէ
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ լիովին բուժվել է քաղցկեղից, հաղորդում է Reuters գործակալությունը։
Հիվանդությունը քաղաքական գործչի մոտ բացահայտվել էր 2011 թ-ի կեսերին, իսկ նույն թվականի հոկտեմբերին վերջինս հայտարարել է, որ բուժվել է։
Սակայն 2012 թ. փետրվարին հայտնի է դարձել, որ քաղցկեղը նորից գլուխ է բարձրացրել և իր հայրենիք Կուբայում նա ստիպված անցնել է երկար բուժում։
Մամլո ասուլիսի ժամանակ, որը տևել է մոտ 4 ժամ, 57-ամյա Չավեսը ցուցադրել է իր առույգությունը։ Նա հայտարարել է, որ երեքշաբթի օրվանից Վենեսուելայի քաղաքներում սկսվելու է իր նախընտրական քարոզարշավը։
Վենեսուելայի նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 7-ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ