Զորավարժությունը ծրագրված է անցկացնել Հայաստանի տարածքում, 2012 թ.-ի աշնանը
Աշխարհ
Նոյեմբերի 21-ից 24-ն Երևանում էր գտնվում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությունը` ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ՝ համալիր զորավարժությունների նախապատրաստմանը նվիրված խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Զորավարժությունը ծրագրված է անցկացնել Հայաստանի տարածքում, 2012 թ.-ի աշնանը:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ու Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության հետ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի