Չինական տնտեսական աճի ցուցանիշները նվազում են
Աշխարհ
Ըստ չիանական վիճակագրական բյուրոյի, այս տարվա հունիսի դրությամբ Չինաստանի ինֆլյացիայի մակարդակը կազմում է 2.2%, որն ամենափոքր ցուցանիշն է վերջին 2.5 տարիների ընթացքում:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ՝ այս տարի արտադրողների գնային ինդեքսը նվազել է 2.1%-ով։ Այն նվազում է 4 ամիս շարունակ, ինչը նշանակում է արդյունաբերական ապրանքների պահանջարկի անկում:
Ընդհանուր առմամբ, չինական տնտեսական վիճակը կայուն է, սակայն երկրին դանդաղ տնտեսական աճի տեմպեր են սպառնում: Ըստ Չինաստանի վարչապետ Վեն Ջաբաոյի, անհրաժեշտ է բարձրացնել պետական քաղաքականության որակը, պահպանել գործող ակտիվ ֆիսկալ քաղաքականությունը, նաև՝ վերանայել հարկային դաշտը:
Ղեկավարությունը պետք է նաև զուսպ դրամային քաղաքականություն վարի, ինչը կնպաստի վարկերի պահանջարկի և առաջարկի անհամապատասխանության վերացմանը:
Ըստ մասնագետների, Չինաստանի տնտեսական աճի ցուցանիշները գնալով նվազում են: Եթե այս տարվա առաջին եռամսյակում երկրի ՀՆԱ-ն կազմել է 8.1%, ապա երկրորդ քառորդում սպասվում է ՀՆԱ-ի 7.6% մակարդակ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ