Բռնապետի դուստրը՝ նախագահի թեկնածու
Աշխարհ
Հարավկորեական նախկին բռնապետ Պարկ Չոնգ-Հիի (Park Chung-hee) դուստր Պարկ Գին-Հյեն (Park Geun-hye) այսօր հայտարարել է նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին, այս մասին հաղորդում է «Ռենխալը»։
Եթե նա հաղթանակ տանի նախագահական ընտրություններում, ապա կլինի երկրի առաջին կին ղեկավարը։
Ինչպես նշում է գործակալությունը՝ Պարկ Գին-Հյեն իր նախընտրական ծրագրի շրջանակներում խոստացել է խթանել երկրի տնտեսական աճը և ուժեղացնել սոցիալական ապահովությունը։
Այս ընտրություններում Պարկ Գին-Հյեն համարվում է նախընտրելի թեկնածուներից մեկը, իսկ նրա ռեյտինգը մոտ 40% է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ