Բարաք Օբաման առաջարկել է նվազեցնել հարկերը
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է երկարացնել հարկային առավելությունների տրամադրումը տարեկան 250,000 ԱՄՆ դոլարից քիչ եկամուտ ունեցող ընտանիքների համար: Այդ առավելությունները գործում էին Ջորջ Բուշ կրտսերի ղեկավարման ժամանակաշրջանից:
Ըստ Օբամայի, միջին խավի հարկումը չի նպաստում տնտեսության զարգացմանը, ուստի անհրաժեշտ է նվազեցնել հարկերը, սակայն հարկային առավելությունները ամերիկյան վերնախավին չի վերաբերի, քանի որ նախկինում բարձր խավի ընտանիքներին հարկային առավելությունների տրամադրումը ստեղծված ճգնաժամի պատճառներից մեկն է:
Նախագահի առաջարկը չի ստացել կոնգրեսականների հավանությունը: Նրանց մի մասն առաջարկում է բարձրացնել սահմանված եկամուտների չափը մինչև 1 մլն ԱՄՆ դոլար, իսկ մյուսները գտնում են, որ եթե իջեցնում են հարկերը, ապա բոլորի համար:
Ստացվում է, որ նախագահի առաջարկը չի հետաքրքրում ոչ մեկին: Ըստ քաղաքագետների, դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նպատակներ է հետապնդում: Նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի մրցակից Միթ Ռոմնին կարծում է, որ հարկերի նվազեցումները պետք է վերաբերվեն բոլոր ամերիկացիներին՝ անկախ ունեցած եկամուտների չափերից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)