Արցախի նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել
Արցախ
Հուլիսի 19-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցելու է երեք թեկնածու: Երեկ՝ հուլիսի 9-ին, ավարտվում էր թեկնածուների՝ ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը, և ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է միայն մեկ թեկնածուի՝ անկուսակցական Վալերի Սերգեյի Խաչատրյանի (1947թ.) դիմումը, հաղորդում է ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական կայքը։
Այսպիսով, ընտրություններին մասնակցելու է երեք թեկնածու՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.) և ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.):
Ըստ ԼՂՀ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի՝ քվեաթերթիկները կտպագրվեն հուլիսի 10-16-ին: Ընտրատեղամասերի հանձնաժողովների կնիքները կհանձնվեն տարածքային ընտրահանձնաժողովին հուլիսի 14-16-ը: ԼՂՀ-ի ընտրողների ընդհանուր քանակը կհրապարակվի հուլիսի 18-ին:
Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահներին կնիքները եւ քվեաթերթիկները կհանձնվեն հուլիսի 18-ին:
Քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ը: Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 22-ին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան