Ամերիկացիները սկսել են չվստահել գործող նախագահին
ԱՄՆ
Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վատթարացրել է երկրի վիճակը։ Համաձայն հարցումների, որն անցկացրել է վաշինգտոնյան Hill թերթը՝ նման կարծիք է հայտնել ընթերցողների 56%-ը։ Միայն 35%-ն է համարում, որ երկրի ղեկավարին հաջողվել է դրական փոփոխություններ իրականցնել։
Որ Օբամայի գլխավոր հակառակորդ Միթ Ռոմնին կարող է արմատապես փոխել երկիրը՝ հավատում է ընտրողների մոտ 50%-ը։
Hill-ի հարցումներն անցկացվել են հուլիսի 5-ին և նրան մասնակցել են հազարավոր չափահաս Ամերիկացիներ։ Այլ տվյալներ է արձանագրել USA Today թերթը, որի համաձայն՝ ներկայիս նախագահը պահպանում է իր առաջնորդությունը։
USA Today-ի հարցումներով, Օբամային աջակցում է ընտրողների 47%-ը՝ Ռոմնիին 45%-ը։
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում անցկացվելու են 2012թ-ի նոյեմբերի 6-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)