Վալերի Խաչատրյանը՝ կեղծ թեկնածո՞ւ
Արցախ
«Վալերի Խաչատրյանն ի սկզբանե աչքի չէր ընկնում ակտիվ քարոզչությամբ, նա չուներ նախըտրական պաստառներ, բուկլետներ և առհասարակ չէր կազմակերպում հանդիպումներ։ Այդ իսկ պատճառով իnքնաբացարկի հայտարարությունը զարմանալի ու անակնկալ չէր մեզ համար»,- Lurer.com-ի հետ զրույցում ասել է նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հայկ Խանումյանը՝ մեկնաբանելով նախագահի թեկնածու Վալերի Խաչատրյանի ինքնաբացարկը։
Մեկնաբանելով Lurer.com-ի հետ զրույցում Վալերի Խաչատրյանի՝ Բակո Սահակյանի օգտին քվեարկելու հայտարարությունը՝ Հայկ Խանումյանն ասաց.
«Վալերի Խաչատրյանի նման պատասխանը անակնկալ չէր, իսկ իրական մրցակիցները մնում են Վիտալի Բալասանյանն ու Բակո Սահակյանը։ Չգիտեմ, թե որտեղից էին այդ մարդուն գտել ու թեկնածու դարձրել. մարդ, ով Արցախում չունի քաղաքական հեղինակություն և որևէ վարկանիշ։ Ինձ համար զարմանալի է, թե հատկապես ինչու ընտրությունը կանգնեց հենց նրա վրա, քանի որ նախորդ ընտրություններում կեղծ թեկնածուները գոնե ընտրվում էին քաղաքական դաշտից»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան