Սարկոզիի որդին համերգ կունենա Հայաստանում
Հասարակություն
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի որդին՝ հայտնի DJ Պյեռ Սարկոզին, ով ավելի հայտնի է DJ Mosey անունով, Երևանի Սիրահարների այգում ելույթ կունենա հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը,- հաղորդում է «Новости-Армения»-ն։
Պյեռ Սարկոզիի համերգը կազմակերպել է Հայաստանի Երիտասարդական Հիմադրամը և MODD EVENTS հայ-ֆրանսիական կազմակերպությունը։
«Հայաստանի Երիտասարդական Հիմադրամը և MODD EVENTS հայ-ֆրանսիական կազմապերպությունը ակտիվ ու ռիթմիկ հանգիստ են պարգևելու հայ երիտասարդությանը՝ նպաստելով միջմշակութային հարաբերությունների զարգացմանը»,- ասվում է միջոցառման պաշտոնական հայտարարության մեջ։
Համերգի ընթացքում նախատեսվում են նաև այլ DJ-ների ելույթներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը