Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով 

Ֆիլմարտադրողների բաց նամակը՝ Լիլիթ Մակունցին

Գիտություն և Մշակույթ

Ֆիլմարտադրողները բաց նամակ են հղել մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին։ Նամակում մասնավորապես գրված է․ 

«Դեկտեմբերի 12-ին, Ձեզ հետ հանդիպման արդյունքում, կինոռեժիսոր, պրոդյուսեր, ՖԱՀՖ հիմնադիր-անդամ Հովհաննես Գալստյանը ընդհատեց դեկտեմբերի 3-ին սկսված իր Հացադուլը։ Դրանով, հուսով ենք, ընդհատվեց պետական երկու կառույցների՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Հովհաննես Գալստյանի հիմնադրած «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» Հայ-Բուլղար-Գերմանական կինոնախագծի դեմ մեկ և կես տարի առաջ սանձազերձված ապօրինությունների ու դիմակայության շրջանը և սկսվեց նոր՝ կառուցողական երկխոսության շրջան՝ ի շահ այս ուշագրավ միջազգային կինոնախագծի արտադրության բարեհաջող ավարտի։

Ֆիլմի դեմ գործողությունները ուղեկցվեցին մամուլում, սոցիալական ցանցերում ընկերության վարկաբեկման, հաճախ անանուն, ֆեյք անձանց կողմից իրականցվող ապատեղեկատվության, կեղծ մեղադրանքների աննախադեպ արշավներով։ Անօրինակությունների գագաթնակետը դարձավ 2018թ-ին կինոկենտրոնի նոր կանոնակարգի ընդունումը, որի թիվ 15 կետը կիրառելով՝ ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը (Նազինե Ղարիբյան, Նաիրա Վարդանյան, Արմինե Անդա, Սեդա Գրիգորյան, Խանե Պողոսյան, Վիկտորիա Ալեքսանյան) մերժեց «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի հայտը՝ չեղարկելով 2015թ-ին կինոկենտրոնի ստանձնած՝ ֆիլմի բյուջեի 30%-ի չափով ֆինանսավորելու պարտավորությունը։ Իրավական տեսանկյունից աննախադեպ այս որոշման արդյունքում Պարալլելս Ֆիլմպրոդաքշնը կրեց ահռելի ֆինանսական կորուստներ, մասնավորապես․

Ա․ Հետաձգվեցին 2018թ-ի ամռանը Հայաստանում նախատեսված նկարահանումները

Բ․ Սառեցվեցին Բուլղարական և Գերմանական գործընկերների ներդրումները

Գ․ Կասեցվեցին ֆինանսավորման նպատակով ԵՄ հիմնադրամների հետ աշխատանքները

Դ․ Չեղարկվեցին ֆիլմի 3 տասնյակ աշխատակիցների աշխատանքային համաձայնագրերը

Ե․ Փոշիացվեցին արտադրողների՝ տարեսկզբից կատարված մոտ 25մլն դրամի ներդրումները

Զ․ Չեղարկվեցին 2018թ-ի աշնանը Բուլղարիայում կայանալիք նկարահանումները

Է․ Չեղարկվեց 2018թ-ի ձմռանը Գերմանիայում կայանալիք հետատադրությունը

Ը․ Չեղարկվեցին 2019թ-ին ֆիլմի տարածման համաձայնագրերը

Թ․ Խաթարվեց Համատեղ արտադրության եռակողմ պայմանագրով նախատեսված պլանը։

Ժ․ 2017թ-ին նկարահանված նյութի մեծ մասը դարձավ ֆիլմում օգտագործելու ոչ պիտանի։ Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիայի, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության իրավաբանների ահազանգները՝ ՀՀ օրենսդրության հետ կանոնակարգի հիշյալ կետի անհամապատասխանության մասին, մնացին անպատասխան։

Ձեր հրահանգով հրավիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, ՀՀ Արդարադատության նախարարության փորձագետը նույնպես փաստեց, որ ազգային կինոկենտրոնի ու ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի կողմից «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության դեմ որպես պատժիչ գործիք կիրառված կանոնակարգի կետը հակաօրինական է։ Հիշյալ կետով, բացի «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մերժվել են նաև նույն ընկերության կողմից ներկայացված երիտասարդ անկախ կինոռեժիսորների չորս կարճամետրաժ կինոնախագծեր։ Հետևությունը մեկն է՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» հանդեպ իրականացվել է թիրախավորված գործընթաց՝ կինոընկերության գործունեությունը պարալիզացնելու, նրա բիզնես համբավին և միջազգային վարկին հնարավորինս ջախջախիչ հարված հասցնելու նպատակով։

Հարգելի տիկին Մակունց, հաշվի առնելով վերոշարադրյալ փաստերը, մենք, Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի անդամներս, հորդորում ենք Ձեզ․

Ա․ Վերահաստատել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի հանդեպ պետական կառույցի՝ ազգային կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության փաստը՝ համաձայն Ձեր և պարոն Հովհաննես Գալստյանի միջև, նախարարության իրավաբանի, կինոընկերության փաստաբանի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորածության։

Բ․ Բացատրություն պահանջել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանից՝ «Տատիկիս Վարսերը» ֆիլմի արտադրությանը հասցրած վնասի, իրականացված ներդրումների փոշիացման, ակնկալվող ներդրումների կասեցման, մշակույթի նախարարությանը՝ ֆիլմի փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ ներկայացնելու միջոցով ապակողմնորոշելու, փաստերի վերաբերյալ։ Կինեմատոգրաֆիական լայն շրջանակների հետ քննարկել հիշյալ անձի կողմից ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետագա նպատակահարմարությունը։

Գ․ Բացատրություններ պահանջել «ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի» անդամներից՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության մեկ լիամետրաժ և երիտասարդ կինոգործիչների չորս կարճամետրաժ Հայտերի անօրինական մերժման վերաբերյալ և բացառել հետայսու, ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովներում նրանց ընդգրկվելու հնարավորությունը։ ՖԱՀՖ-ը «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության դեմ իրականացված անօրինակությունների աղմկոտ այս պատմությունը դիտում է որպես կինոյի պետական կառավարման մեջ տարիներով արմատավորաված ստվերայնության, հատվածային շահի գերակայության արատավոր շղթայի հերթական դրսևորում։ ՖԱՀՖ-ը ստեղծվել է Հայաստանցի ֆիլմարտադրողների շահերը պաշտպանելու նպատակով և իր գործունեության հիմնական նպատակը համարում է Հայաստանում մրցունակ և արդյունավետ կինոարտադրության ձևավորմանը նպաստելը։ Վստահ ենք, որ մեր նպատակները իրականանալի են Հայաստանում ձևավորվող նոր իրականության, տնտեսության և հասարակության առողջացման շարունական գործընթացի պայմաններում և լիահույս ենք, որ դիմում ենք Ձեզ՝ որպես վերոշարադրյալով մտահոգված համախոհի»։

Նիկոլայ Դավթյան, կինոռեժիսոր ՖԱՀՖ Ավագների Խորհրդի նախագահ Տաթև Ավետիսյան, կինոռեժիսոր ՖԱՀՖ համակարգող, ՀՀ Հանրային Խորհրդի անդամ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Ամենադիտված