Չինաստանում կանխատեսվում է արտաքին առևտրի 10%-ոց աճ
Աշխարհ
Այս տարվա հունիսին Չինաստանի արտահանումը կազմել է 180.21 մլրդ. ԱՄՆ դոլար: Այդ մասին հայտնել է Չիանաստանի գլխավոր մաքսային վարչությունը: Հունիսին ստացված տվյալները մայիսի համեմատ աճել են 11.3%-ով, իսկ ներմուծումը լրիվ հակառակ բնույթ է ստացել: Հունիս ամսի տվյալները մայիսի համեմատ նվազել են 4%-ով:
2012 թ.-ի առաջին կիսամյակում Չինաստանի արտաքին առևտուրը կազմել է 1.84 տրլն. ԱՄՆ դոլար, որը 8%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները: Արտահանման ծավալները վեց ամսվա ընթացքում աճել են 9%-ով՝ հասնելով 954.38 մլրդ ԱՄՆ դոլարի: Չինաստանի առևտրի նախարարությունը 2012 թ.-ի համար կանխատեսում է արտաքին առևտրի 10% աճ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ