PPK-ի զինյալներն անվտանգության երեք աշխատակցի են սպանել
Թուրքիա
Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալներն այսօր հարձակվել են Թուրքիայի հարավային շրջաններից մեկում գտնվող նավթային բազայի վրա։ Քուրդ զինյալների հարձակումից սպանվել են անվտանգության երեք աշխատակիցներ։
Թուրքիայի հարավում գտնվող նավթային բազան պատկանում է Կանադական "Transatlantic Petroleum" նավթային ըկերությանը, որն իր մեծությամբ Թուրքիայի երկրորդ նավթային բազան է։ "Transatlantic Petroleum"–ի ղեկավարությունը հայտարարել է, որ, տեղի իշխանությունների հետ միջադեպի կապակցությամբ, հետաքննություն է սկսել։
Դեպքից քիչ անց թուրքական օդուժի ուղղաթիռներն սկսել են PKK–ի զինյալների որոնման աշխատանքները։ Այդ շրջանի ղեկավար Ահմեդ Թուրհանը հայտարարել է, որ դեպքի վայրում որոնղական աշխատանքները դեռ շարունակվում են։ 1984 թվականից սկսած՝ PKK-ի զինյալների ձեռքով ավելի քան 40 հազար մարդ է սպանվել։ PKK-ն Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական խմբավորում։ Հաղորդում է թուրքական "Hurriyet"-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)