Նավթի գները նվազման միտում են արձանագրել
Աշխարհ
Չինական ներմուծման տվյալների անկումից և նորվեգական նավթ արդյունահանող աշխատողների գործադուլից հետո նավթի գները նվազման միտում են ցույց տվել: Այսօրվա տվյալներով, Brent նավթատեսակը էժանացել է 1.21 դոլարով՝ հասնելով 99.11 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ WTI տեսակի նավթը՝ 0.43 դոլարով՝ հասնելով 85.56 դոլարի մեկ բարելի դիմաց:
Նորվեգիայի կառավարությունը հրամայել է դադարեցնել գործադուլը և խոստացել է վերանայել թոշակային տարիքի սահմանաչափի իջեցման հարցը (աշխատողները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով նվազեցնել թոշակային տարիքը՝ 65-ից հասցնել 62-ի)՝ դրանով իսկ կանխելով երկրում նավթի արդյունահանման դադարեցումը:
Հունիսի 24-ին սկսած գործադուլի հետևանքով Նորվեգիայի նավթի արդյունահանման ծավալները նվազել էին 13%-ով, իսկ գները հասել էին մեկ բարելի դիմաց մինչև 100 ԱՄՆ դոլարի:
Նորվեգիայի կառավարության միջամտությունը նշանակում է, որ պետությունը չի հանդուրժի արդյունահանվող նավթի ծավալների կրճատումը և ավելացվելու են արդյունահանվող նավթի ծավալները (լրացուցիչ 250,000 բարել մեկ օրում) գործադուլի հետևանքով կրած վնասները փոխհատուցելու համար:
Չինաստանում ներմուծման կրճատումն իր բացասական ազդեցությունն է թողել նաև նավթի ներմուծման վրա: Տարվա սկզբի համեմատ, հունիսին նավթի ներմուծումը հասցվել է մինիմումի: Անցյալ տարի Չինաստանում նավթի սպառման ամենամեծ աճն էր գրանցվել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ