Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Մենք հիմա ապրելու ենք անարդար ԸՕ-ի միջոցով ձևավորված «արդար» ԱԺ-ի իշխանության ճիրաններում. Պարույր Հայրիկյան

Քաղաքական

LՈւՐԵՐ․com-ը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ զրուցել է  քաղաքական գործիչ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։

-Պարո՛ն Հայրիկյան, վերջերս անընդհատ Ձեր անվստահությունն եք հայտնում «Փաշինյանի հեղափոխության» վերաբերյալ, օրերս էլ հայտարարեցիք, որ հեղափոխություն չի եղել, ինչու՞  եք այդ կարծիքին։

-Առաջին բանը, որ սովորաբար արվում է որեւէ հեղափոխությունից հետո՝ նախորդ իշխանությունների իշխանազրկումն է, նրանց ստեղծած ապօրինի իրավական ակտերի, մանավանդ՝ Սահմանադրության չեղարկումը եւ դրանց փոխարինումը հեղափոխության ոգուն համապատասխանող իրավաքաղաքական լուծումներով։ Քանի որ իրենց «հեղափոխական» համարողներն անհայտությունից չէին եկել ու նրանց դիրքորոշումը բազում անգամներ անցյալում արտահայտվել էր, ողջախոհ մարդկանց ակնկալիքներն էլ բավական հստակ էին՝ «Սահմանադրությունը Սերժի հագով էր» ազդարարվում, նախագահ Արմեն Սարգսյանը մաֆիայի մաս էր ընկալվում, Ընտրական օրենսգիրքն անարդար ընտրությունների գործիք էր, ԵԱՏՄ-ից դուրս գալը՝ անհրաժեշտություն եւ այլն։ Ուրեմն չարվեց այն նվազագույնը, որը իրավունք էր տալիս այս իշխանափոխության մեջ նաեւ հեղափոխության տարր գտնել։ Ավելի հստակ՝ չեն եղել էական փոփոխություններ ո՛չ արտաքին քաղաքականության ոլորտում, և ո՛չ էլ ներքին։ Կալանավորումներ բոլոր իշխանությունների օրոք են լինում։

-Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ դրանք իրագործելու համար և ի՞նչ պետք է աներ Փաշինյանը, որ չի արել:

-Սահմանադրությունը չեղարկելու համար «հեղափոխության կանոններով» ընդհանրապես ժամանակ պետք չէր, իսկ նորն ընդունելու համար ժամանակը սահմանված է Սահմանադրությամբ եւ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով՝ նախագիծը ԱԺ ներկայացնելուց հետո երկու ամսվա ընթացքում։ Նախագիծը, որ դեռ 2Օ14-ին էինք ներկայացրել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց չորս ամիս առաջ։ Սակայն, նա չկամեցավ քաղաքացուն երկրի տերը դարձնող բացարձակ ժողովրդավարության սահմանադրությանը ընթացք տալ՝ տիգտությունից, նախանձից թե այլ բարդություններից՝ միայն ինքը կիմանա։

-Արդեն հստակ վերաբերմունք կա Փաշինյանի գործելակերպի վերաբերյալ արտաքին քաղաքականության մասով. ի՞նչ եք կարծում, ինչի՞ կհանգեցնի այս ամենը եւ դեպի ո՞ւր կտանի Հայաստանը:

-Անարժանապատիվ եւ ինքնամերժ է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այս ոլորտում։ Այսինքն՝ ինքը որպես պատգամավոր ստում էր, խաբում իր ընտրողներին, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ճիշտ քայլ է։ Հեղափոխությունից հետո միջազգային կառույցներում Հայաստանի նախորդ իշխանությունների ոգով քվեարկությունները միջազգային հանրության աչքում նսեմացրին մեր ժողովրդին։ Հայաստանը կարող էր գոնե ձեռնպահ քվեարկել, սակայն քվեարկեց այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք։ Նման անարժանապատիվ դիրքորոշումը միայն վնասաբեր կարող է լինել։ Հեղափոխությունը նաև ոչ մի անդրադարձ չունեցավ Հայաստանի գազամատակարարման անարդարացի պայմանագրերին, ավելին՝ այլընտրանքային հնարավորություններն ընդհանրապես քննարկման առարկա չդարձան այն դեպքում, երբ հարեւան Իրանի աննախանձելի տնտեսական վիճակն այսօր հնարավորություն է ընձեռում գազ ձեռք բերել կրկնակի եւ ավելի էժան գնով։

Կառավարության ծրագրով որոշված, առաջնահերթություն համարված Ընտրական օրենսգրքի փոփոխությունը այդպես էլ չկատարվեց Նիկոլի խուճապային եւ դավադիր իշխանատենչական նկրտումների պատճառով։ Բայց չէ՞ որ այդ ծրագրում ինքն էր գրել, որ անցյալ վատ ընտրության հիմնական մեղավորն այդ օրենսգիրքն էր։ Ընտրությունները, արդարությունը սկսվում են ընտրական համակարգի եւ ընտրական օրենսգրքի արդարությամբ։

-Ի վերջո, ինչպե՞ս եք վերաբերվում Փաշինյանի հեղափոխությանն ու հասարակության մի մասի էյֆորիկ տրամադրվածությանը:

 -Հասարակության մի մասը, ինչպես եւ ես, սկզբնական փուլում աջակցում էր և հավատում Նիկոլ Փաշինյանին, բայց ես և  այդ մարդիկ որոշ ժամանակ անց տեսանք, որ կարեւորագույն հարցերում նա խոստումնազանց է եւ անում է իր եզրակացությունը։ Այսօր հատուկ արհեստագիտական (տեխնոլոգիական) հնարքներ կան մարդկանց զոմբիացնելու համար։ Դրանք լավագույնս օգտագործվում են Նիկոլի կողմից։ Գուցե իշխանակիրների համար դա լավ է, բայց ընդհանուր ժողովրդի համար՝ ամոթալի եւ անարժանապատիվ։ Մենք հիմա ապրելու ենք անարդար Սահմանադրությունից բխող անարդար ԸՕ-ի միջոցով ձեւավորված «արդար» ԱԺ-ի իշխանության ճիրաններում։ Բա ու՞ր մնաց հիմնական խոստումը՝ քաղաքացուն դարձնել երկրի տերը․․․

Հարցազրույցը՝ Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված