Փահլևանն ընկել է 200 մետր բարձրությունից (տեսանյութ)
Աշխարհ
Չինաստանի Յունան գավառում փահլևանն ընկել է 200 մետր բարձրությունից և ստացել է թեթև վնասվածքներ։
Աչքերը կապված փահլևանը մոտ 700 մետր պետք է անցներ բարակ մետաղյա ձողի վրայով։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է նա մի քանի անգամ կորցնում հավասարակշռությունը և նստում ձողին, ինչից հետո, վերականգնելով հավասարակշռությունը, նորից շարունակում է քայլել ձողի վրայով։
Չինացի փահլևանին գրեթե 40 մետրից քիչ ճանապարհ էր մնում այն հաղթահարելու համար, սակայն վերջինս կորցնում է հավասարակշռությունը և ընկում ձորը։
Նա ընկել է ծառերին և թեթև վնասվածքներ է ստացել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ