ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Աշխարհը հաշվի է նստում ուժեղների հետ

Վերլուծական
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո շատ է խոսվում արտաքին քաղաքականության մեջ արձանագրվող հաջողությունների և բացթողումների մասին: Այս համատեքստում հարկավոր է հետ հայացք գցել՝ հասկանալու համար, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն էին վարում Հայաստանի նախկին ղեկավարները և ինչը էլ ավելի կարևոր է՝ ինչպիսի միջազգային ընկալում ունեին նրանք: Օրինակ, կարելի է պարզ համեմատական անցկացնել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության միջև:
  
Սերժ Սարգսյանը թեև ուներ ակնհայտ բացթողումներ, որոնք էլ արդյունքում հանգեցրին թավշյա հեղափոխության օրակարգի ձևավորմանը, միևնույն ժամանակ, չի կարելի չնշել այն ձեռքբերումները, որոնք եղան արտաքին քաղաքական դաշտում: Հայաստանը անդամագրվեց ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, ստացավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Սարգսյանի օրոք օրակարգ մտավ ասիմետրիկ արտաքին քաղաքականության գաղափարը, որը ենթադրում էր հարաբերությունների զարգացում բոլոր գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ:
 
Լավ թե վատ, սակայն Հայաստանը կարողացել է մանևրել բավական դժվարին փոփոխությունների փուլում, որոնք այսպես թե այնպես՝ անդրադարձան նաև մեր տարածրջանի վրա: Սարգսյանի կառավարման տարիներին օրակարգ մտավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսլականը: Այո, այն ձախողվեց, սակայն այսօր, արդեն նոր իշխանությունները կարծես թե գնալով Սարգսյանի հետքերով՝ պնդում են նույնը՝ հարաբերությունների կարգավորման կողմնակից են: Ի վերջո, Սարգսյանի կառավարման տարիներին ստորագրվեց ԵՄ հետ համագործակցության համապարփակ համաձայնագիրը: Արտաքին քաղաքականության մեջ դիվանագիտական հմտություններից ոչ պակաս կարևոր են նաև միջանձնային հարաբերությունները: Սարգսյանին կարծես թե հաջողվում էր լեզու գտնել համաշխարհային լիդերների հետ, համենայն դեպս՝ ակնհայտ էքսցեսներ և կոնֆլիկտային իրավիճակներ չեն առաջացել, և դա արդեն իսկ ձեռքբերում էր: Ընդհանրապես, կարելի է ասել, որ Հայաստանի նախկին ղեկավարները ավելի շատ հաջողել են հենց արտաքին քաղաքական դաշտում, համենայն դեպս՝ նրանցից որևէ մեկին սեղանի անկյունում չէին նստեցնում: Օրինակ, Լևոն Տեր–Պետրոսյանը ժամանակին արժանացել էր ամերիկյան պարբերականներից մեկի կողմից շնորհվող՝ «Տարվա մարդ» պատվավոր կոչմանը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընկերական, եթե չասենք՝ բարեկամական հարաբերություններ ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Միջանձնային նման սերտ հարաբերությունները երկու երկրների ղեկավարների միջև՝ դրական ազդակ են հանդիսացել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: Ընդ որում, այդ բարեկամությունը շարունակվում է մինչ օրս. հիշենք Ռոբերտ Քոչարյանի ծննդյան կապակցությամբ Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված շնորհավորանքը և դա այն պարագայում, երբ Մոսկվան չի շտապում շնորհավորել արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
 
Իսկ ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը: Թերևս ոչ այնքան հաջող, և դա է պատճառը, որ ներկա իշխանություններին քննադատելու գործը ստանձնած ընդդիմությունը թիրախավորում է հենց այս ոլորտը: Չնայած Ռուսաստանի հետ մտերիմ ընկերության և համագործակցության հավատարմության մասին՝ Հայաստանի նոր իշխանությունների հավաստիացումներին` վերջին ամիսների ընթացքում այդ երկրի հետ հարաբերությունները անփույթ ձևով են զարգացել։
 
Ռուսաստանում բավական սևեռուն, բայց, միևնույն ժամանակ, անկանխակալ հետևել են Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին. և՛ կոռուպցիայի դեմ պայքարին, և՛ խուզարկություններին, և՛ միջազգային ասպարեզում երկրի նոր ղեկավարության արտաքին քաղաքական վեկտորին: Ի՞նչ ունենք այսօր: Հայաստանը փաստացի կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, մինչդեռ Փաշինյանն այդ հարցը համարում է տասներորդական կարևորություն ունեցող խնդիր: Համաձայնեք՝ տարօրինակ մոտեցում է: Դրան կարելի է ավելացնել ձախողումները հայ-ամերիկյան հարաբերություններում, որոնք բյուրեղացան ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի՝ Հայաստան այցի ընթացքում: Առաջին անգամ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ շահերի և մոտեցումների ճշգրտումն էր, այլ մեկ կողմի շահերի մասին մյուսին իրազեկելը: Հարևան Իրանի հետ ավանդական դաշնակցային հարաբերություններն այսօր ստագնացիայի փուլում են: ԵՄ հետ համաձայնագրի կատարման ընթացքից էլ ակնհայտորեն դժգոհ են եվրոպաշտոնյաները, որոնք չեն շտապում գումարներ շռայլել Հայաստանի նոր իշխանությունների բարեփոխումների համար, չեն շտապում օգնության ձեռք մեկնել:
 
Այո՛, Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը վարում է ինքնավստահ և արժանապատիվ արտաքին քաղաքականություն: Ցավոք սրտի, պետք է փաստենք, որ այդ քաղաքականության արդյունքում ունենք իրավիճակ, երբ մեր դաշնակից երկրներից մեկի՝ Բելառուսի նախագահը դիվանագիտական էթիկայի հետ որևէ առնչություն չունեցող բառապաշարով է արտահայտվում Հայաստանի ղեկավարի և նրա վարած ինքնավստահ քաղաքականության մասին: Փաշինյանի թիմի մոտ չի ստացվում դիվանագիտական համակարգված աշխատանքը՝ դա ակնհայտ է: Պատճառն էլ գուցե արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգ չունենալն է: Իսկ անձամբ Փաշինյանի մոտ՝ դրական չեն դասավորվում նաև միջանձնային հարաբերությունները արտասահմանյան լիդերների հետ, ըստ երևույթին՝ Հայաստանի վարչապետը նրանց աչքերում ընդամենը աղքատ բարեկամ է…
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված