Իսրայելի նախկին վարչապետին սպառնում է 5 տարվա ազատազրկում
Աշխարհ
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթին սպառնում է 5 տարվա ազատազրկում,- այս մասին հաղորդում է itar-tass-ը։
Երուսաղեմի տարածքային դատարանը նրան մեղավոր է ճանաչել պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ 2003 թ-ից մինչև 2005 թ-ը Օլմերթը զբաղեցրել է Արդյունաբերության, առևտրի և աշխատանքի նախարարի պաշտոնը։ Հետաքննության տվյալներով՝ նախկին նախարարը կաշառք է վերցրել 1999թ. Երուսաղեմի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ինչպես նաև հաշիվներ է ուղարկել տարբեր քաղհաստատություններ, իսկ ստացած գումարը օգտագործել է սեփական կարիքների համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ