Կեղծ փոստատարը 10 րոպեում երկու բանկ է թալանել
ԱՄՆ
Փոստատարի հագուստ հագած կեղծ փոստատարը 10 րոպեում 2 բանկ է թալանել Նյու Յորքի Քվինս շրջանում,-հաղորդում է The New York Post–ը։
Որևէ կասկած չառաջացնելով՝ հանցագործն այցելել է Նյու Յորքի 164-րդ փողոցի Capital One բանկի մասնաճյուղ և գանձապահին ներկայացրել գումար կանխիկացնելու կտրոն։ Կասկած չառաջացնելու համար զեղծարարը ցուցադրաբար ատրճանակն ամրացրած է եղել գոտկատեղին։
Գանձապահը ռիսկի չի դիմել՝ հանցագործին տալով մոտի եղած կանխիկ գումարը, ով անմիջապես այն վերցրել և հեռացել է։
Մոտ 10 րոպե անց նման դեպք է արձանագրվել առաջին դեպքից մի քանի թաղամաս այն կողմ՝ «Մեյն–Սթրիթ» փողոցում։
Այդտեղի գանձապահի մոտ նույնպես կասկած չի առաջացրել կեղծ փոստատարը և ստանալով պահանջած գումարը՝ հեռացել է։
Զեղծարարի գողոնի չափն արդեն հայտնի է։ Ոստիկանությունը հանցագործին ձերբակալելու գործողություններ է ձեռնարկել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)