ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Փաշինյանը չկարողացա՞վ, թե՞ չցանկացավ կոտրել մենաշնորհի «ողնաշարը»

Վերլուծական
Տարիներ շարունակ «մենաշնորհ», «օլիգարխ», «բենզին», «բանան», «շաքարավազ» և համանման արտահայտությունները եղել են քաղաքական գործիչների բառապաշարում։ Բնականաբար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս բացառություն չի եղել թե՛ որպես օրաթերթի խմբագիր, թե՛ որպես պատգամավոր։ Երբ այս տարվա մայիսի 1-ին, փողոցի ճնշմամբ նա պատրաստվում էր զբաղեցնել վարչապետի պաշտոնը, «խրոխտաբար» հայտարարեց, թե «մենաշնորհների վերացումն ընդամենը ժամերի խնդիր է»։ Այժմ, թավշյա հեղափոխությունից ամիսներ անց, Հայաստանում, ինչպես բոլորս խորապես համոզված ենք, լիակատար ազատ տնտեսական մրցակցության մթնոլորտ է: Ուղղակի կատարյալ: Թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ Պետեկամուտների կոմիտեի նախագահը բազմիցս հայտարարել են, թե ով ինչ ուզենա, կարող է ներկրել: Դա էլ հերիք չէ, բոլոր նրանց, ովքեր ասում են, թե կա արհեստական մոնոպոլիա, կառավարության մակարդակով հերքում, են, քննադատում են եւ այլն: Մի խոսքով, կատարյալ մրցակցություն` ազատ ու անկաշկանդ:
 
Մինչդեռ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաշվետվություններից պարզ է դառնում, թե ինչպես է փոխվել մենաշնորհային համարվող զանգվածային սպառման մի քանի ապրանքների շուկաներում գործող ընկերությունների թիվը։ Ըստ այդմ, փոփոխությունը սկսվել է դեռևս 2015 թվականից՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված: Բացի այդ, մոնոպոլիայի հետ այս կամ այն կերպ առընչվող ապրանքների շուկաներում ընկերությունների ընդհանուր թիվը ավելացել է մինչև 2017 թվականը և նվազել 2018-ին: Սա, իհարկե, հակասում է Փաշինյանի՝ Հայաստանում մենաշնորհի վերացման մասին արված պնդումներին:
 
Իրավիճակ է փոխվել, և վերացման սպառնալիքի տակ հայտնված մոնոպոլիստները ոչ թե վերանում են, այլ պայքարում միմյանց հետ: Այսպես օրինակ, ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Սամվել Ալեքսանյանը նոյեմբերին բավականին մեծ մասշտաբներով «ներխուժել» է բանանի շուկա և սպառնում է գրավել նախկին գերիշխողի՝ «Քեթրին Գրուպ»-ի տեղը։ Հենց «Սիթի»-ի ներկրած խմբաքանակի «շնորհիվ» բանանի գինը վերջերս կտրուկ թռիչք գրանցեց՝ 1 կիլոգրամը 350 դրամից դառնալով 600 դրամ։ Գերիշխողների ցանկում «Սիթի»-ի դիրքավորումը կերևա ավելի ուշ՝ 1-2 ամսից։
  
Ինչ վերաբերում է բենզինի շուկային, ապա գուցե կառավարությունը բացատրի, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ շուկան ազատականացվել է, իսկ բենզինի գինը չի նվազում: Նույնը նաև շաքարավազի շուկային է վերաբերվում, որտեղ Սամվել Ալեքսանյանը պահպանել է իր գերիշխող դիրքը: Ի դեպ, այս յոթ ամիսների ընթացքում կառավարության տրամադրած բիզնես արտոնությունների առյուծի բաժինը հասել է հենց Փաշինյանի կողմից մոնոպոլիստ հռչակվածներին: Փաշինյանը կամ չի ցանկացել, կամ էլ պարզապես չի կարողացել մոնոպոլիայի դեմն առնել, փոխարենն ընդունել է մի Հարկային օրենսգիրք, որով էլ ավելի է ծանրանալու փոքր ու միջին ձեռնարկատերերի կյանքը:
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված