Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով Հարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառով Ընդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը Պուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք Երևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներ 

Տարոն Մարգարյանը այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

Հասարակություն

Մայրաքաղաքի 2012 թվականի զարգացման ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին տեղում հետևելու և կատարածը գնահատելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը բնակիչների հետ միասին նախ մասնակցել է Ռուբինյանց 2, 2/1, 2/2 շենքերի միջնամասի նորակառույց բակի հանդիսավոր բացմանը:

Խաղային ատրակցիոններով ու մարզասարքերով կահավորված, կանաչապատ ու բարեկարգ բակը, բնակիչների հավաստմամբ, իսկապես մեծ ու սպասված նվեր էր, որի համար նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին ու նրան հանձնել վերոնշյալ շենքերի բոլոր բնակիչների անունից պատրաստված շնորհակալագիրը:

Քաղաքապետն իր հերթին, շնորհավորելով բնակիչներին, հորդորել է հոգ տանել, խնամել և պահպանել տարածքը:
Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Լեփսիուսի 6 հասցեի նորակառույց բակի բացմանը:

Տարածքի հնաբնակների հավաստմամբ` ավելի քան կես դար իրենց բակը մատնված է եղել անուշադրության, և մեքենաների անընդհատ երթևեկի պայմաններում երեխաների համար խաղահրապարակը միայն երազանք է թվացել, որն այժմ դարձել է իրականություն:

Բարեկարգման ծրագրի շրջանակում նախկին բոստանային տարածքն առանձնացվել է եզրաքարերով և գունագեղ ցանկապատով: Կառուցումից հետո բակում ստեղծվել են հանգստի մի քանի գոտիներ, ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար: Տեղադրվել են նստարաններ, խաղային ատրակցիոններ ու զրուցարան:

Բնակիչները նշել են, որ, ոգևորվածությունն այնքան մեծ է եղել, որ անձամբ են մասնակցել շինարարական աշխատանքներին ու այժմ էլ հոգում են տարածքի մշտական մաքրության և կանաչապատման մասին:

Ուլնեցու 2-րդ փակուղու 1, 2-րդ շենքերի բակում կառուցված նոր խաղահրապարակը քաղաքապետի այցի պահին լեփ-լեցուն էր աշխույժ փոքրիկներով ու ոգևորված բնակիչներով: Բակի բարեկարգումից զատ, այստեղ նկարազարդվել ու գունազարդվել էին նաև հարակից շենքերի և ավտոտնակների պատերը:

Շնորհավորելով բնակիչներին ու լսելով նրանց գոհունակությունը բակերի բարեկարգման ծրագրի մասին` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում մայրաքաղաքի բոլոր բակերը կլինեն բարեկարգ ու կանաչապատ, մանուկներն էլ կունենան նոր խաղահրապարակներ:

«Վարչական բոլոր շրջաններում այսօր, սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Ինչ խոսք, մայրաքաղաքի բոլոր բակերը մեկ կամ երկու տարում բարեկարգելը հնարավոր չէ, բայց որ մենք սկսել ենք լայն թափով իրականացնել այս աշխատանքները, տեսանելի է բոլորին: Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, և մի քանի տարի անց մայրաքաղաքում այլևս չի մնա չբարեկարգված բակ կամ խաղահրապարակ: Մեզ համար առաջնահերթը երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելն է, ու մենք հասնելու ենք այդ նպատակին` նպատակային աշխատանք տանելով մայրաքաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել նաև փակուղու հարակից շենքերը կապող վերանորոգված աստիճանահարթակը, որի շինարարական աշխատանքների ընթացքին Տարոն Մարգարյանը հետևել էր դեռ ապրիլին` այս վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում:

Այնուհետ քաղաքապետն այցելել է թիվ 151 մանկապարտեզ, որտեղ քաղաքային ծրագրերի շրջանակում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Շրջելով հարկաբաժիններով և հետևելով աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանորոգմանը զուգահեռ մեկնարկել մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման աշխատանքները:

Քաղաքապետն առաջարկել է նաև նկարազարդել տարածքի սահմանակից պատերն ու երեխաների համար ապահովել բակի մանկական հետաքրքիր ձևավորում:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել ու հետևել է նաև Դավիթ Անհաղթի 21 հասցեում գտնվող Մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին:

Զեկուցվել է, որ շենքում առանձնացված են արվեստի խմբակների դասասենյակներ, որոնք նորոգման աշխատանքներից հետո կկահավորվեն համապատասխան գույքով: Ամբողջությամբ վերազինվելու են նաև դահլիճն ու բեմը, որտեղ հնարավոր կլինի ինչպես պարային, թատերական միջոցառումներ բեմադրել, այնպես էլ կազմակերպել կինոդիտումներ:

Քաղաքապետն այցելել է նաև մայրաքաղաքի այս տարվա ճանապարհաշինական խոշոր ծրագրերից մեկի` Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ նոր շրջանցիկ ավոտճանապարհի շինհրապարակ և տեղում հետևել աշխատանքների ընթացքին:

Լսելով պատասխանատուների զեկույցները աշխատանքների ընթացիկ փուլի մասով` Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ ճանապարհի առաջին փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամանակացույցի համաձայն, միևնույն ժամանակ նախապատրաստական աշխատանքներ տանելով ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Ամենադիտված