Խցանվել էր սելավատարը
Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզից, թե Լուսագյուղում սելավաջրերը լցվում են տները. անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ խցանվել է սելավատարը։ Փրկարարները խցանումը վերացրել են։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը