Բժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերի Տարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին 

Ամսի 27-ի գլխավոր ինտրիգն ու Արցախը. Փաշինյանը գործի է դնում խաղաքարտերը

Վերլուծական

Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը պաշտոնապես հաստատեց մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Պուտինի ազդարարած այցը՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կլինի հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ: Փաշինյանի՝ Մոսկվա այցը, փաստորեն, առաջինն է խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո, որի կապակցությամբ ՌԴ նախագահը այդպես էլ չի շնորհավորել նրան: Ուշագրավն այն է, որ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ՝ Հայաստանում սկիզբ առան ցույցեր, այսպես ասած, ռուսական գործոնի դեմ: Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ: Բողոքի ձայն են բարձրացնում Գյումրիում տեղակայված ռուսական բազայում ոչ կանոնադրական հարաբերությունների, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալիք դարձած ռազմաբազայի դեմ: Ցուցարարները հայտարարություն հնչեցրին՝ նշելով, որ ռուսական բազան սպառնալիք է դարձել Հայաստանի ինքնիշխանությանն ու քաղաքացիների անվտանգությանը: Այստեղ ուշագրավը ոչ թե բողոքի ակցիան է, այլ ժամանակահատվածը, որում այն անցկացվում է: Նախ՝ հասկանալի չէ, ինչին էին սպասում ցուցարարները, և ինչո՞ւ են բողոքի ձայնը բարձրացնում հենց հիմա՝ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ:

Մոսկվայում Փաշինյանին հեշտ խոսակցություն չի սպասվում: Դա ակնհայտ է: Վստահ կարելի է նաև պնդել, որ քննարկման առարկա է դառնալու Արցախյան հակամարտության կարգավորումը, մասնավորապես՝ տարածքների վերադարձի հարցը: Նման օրակարգից խուսափելն անհնար է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական կողմի փաստարկները և դիրքորոշումը այս պահին ռուսների համար ավելի ընդունելի են թվում: Եվ այդ հարցը անմիջականորեն կապվելու է Հայաստան մատակարարվող գազի գնի հետ: Ինչպես գիտենք՝ հայ-ռուսական գազային պայմանագրի ժամկետը կլրանա դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո չի բացառվում, որ ռուսական կողմը դիմի գազի սակագնի բարձրացմանը՝ 1 խմ-ի դիմաց այն սահմանելով 215 դոլար: Եթե Փաշինյանը համաձայնի Կրեմլի առաջարկությանը և ընդունի խաղի նոր կանոնները Արցախում՝ գազի գինը հունվարին կմնա անփոփոխ: Եթե ոչ՝ ապա մենք կունենանք նոր սակագին՝ դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով:

Փաստորեն, հայտնվելով տուպիկային իրավիճակում՝ Փաշինյանը դիմում է Սերժ Սարգսյանի զինանոցին՝ հակառուսական ցույցերով մեսիջ հղելով Մոսկվային: նա փորձում է ցույց տալ, որ հակառուսական տրամադրություններն ակտիվանում են և միայն ինքն է ի զորու պահել դրանք վերահսկողության տակ: Սա, իհարկե, խաղաքարտ է Փաշինյանի ձեռքում, սակայն ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել: Արդյո՞ք պաշտոնական Մոսկվան կհավատա, որ վիճակն իրականում այդքան կրիտիկական է, իսկ ռուսական շահը Հայաստանում՝ վտանգի տակ…

Ս.Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել
Ամենադիտված