Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով Հարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառով Ընդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը Պուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք Երևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներ 

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության հայտարարությունը

Հասարակություն

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը միավորում է ազատ ու գիտակից մարդկանց, որոնք գործում են ինքնուրույն ու կամավոր սկզբունքներով:

Մեր գործունեության ելակետային սկզբունք է ոչ բռնի պայքարը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը:

Մենք առաջնորդվում ենք մարդու հիմնարար իրավունքների, սահմանադրականության, իրավունքի և սահմանադրությանը համապատասխանող օրենքների գերակայության սկզբունքներով:

Մեր հավաքական նպատակն է կյանքի և մյուս հիմնարար իրավունքների պաշտապանությունը, արդարության հաստատումը և արդարադատության իրականացումը և անպատժելիության մթնոլորտի վերացումը:

Մեր բոլոր գործողություններով մենք նպաստելու ենք Սահմանդրական կարգի հաստատմանը և իրավական պետության կերտմանը:

Մենք պահանջում ենք'

Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ ու ձերբակալել, ինչպես նաև քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց (մանրամասն' տե'ս նախաձեռնության հայտարարությունն առ 04.07.2012):

Փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել ոստիկանության վարույթից և տեղափոխել Հատուկ Քննչական Ծառայության վարույթ: Իրականացնել անկողմնակալ քննություն, լինել հաշվետու և բաց:

Ռուբեն Հայրապետյանին հեռացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Ապահովել տուժածների եւ նրանց հարազատների անվտանգությունը եւ բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ:

«Հարսնաքար» համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Դադարեցնել «Հարսնաքար» համալիրի գործունեությունը' կյանքի համար անվտանգ ծառայություններ մատուցելու անկարողության հիմնավորմամբ:

Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացն իր ավարտին հասցնելու նպատակով Ազգային Ժողովի պագամավորները պետք է հրավիրեն արտահերթ նստաշրջան:

Այս պահանջների իրագործմանն ուղղված մի շարք գործողություններին զուգահեռ' նախաձեռնությունը քաղաքացիներին մասնավորապես կոչ է անում'

Բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությունների մատուցած ծառայությունները և արտադրած ու ներմուծած ապրանքները (Բջնի, Նոյ, «Հարսնաքար», ADB բանկ և այլն)։
ակտիվորեն մասնակցել Ռուբեն Հայրապետյանին մուտքի թույլտվություն չտրամադրելու պահանջով դիվանագիտական առաքելություններին ուղղված նամակի ստորագրահավաքին (http://www.facebook.com/events/359194837484395/)
մասնակցել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կազմակերպվող հրապարակային միջոցառումներին:

Նախաձեռնությունը ստեղծվել է հունիսի 17-ին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում վերջինիս թիկնազորի կողմից մի խումբ զինվորական բժիշկների խոշտանգումից հետո' խնդիր ունենալով հետամուտ լինել միջադեպի իրական պատկերի բացահայտմանն ու բոլոր մեղավորներին արդարադատության առջև կանգնեցնելուն: Հիշեցնենք, որ խոշտանգման ենթարկված ՀՀ քաղաքացիներից մեկը' բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29-ին հեռացավ կյանքից:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Ամենադիտված