«Հրապարակ». ՀՅԴ ԳԺ–ի նորամուծությունները
Հայկական Մամուլ
ՀՅԴ Գերագույն ժողովում 2 նորամուծություն է տեղ գտել: Մեկը ԳՄ ներկայացուցչի երկու փոխներկայացուցիչների, այսինքն, տեղակալների ընտրությունն է: Գուցե պատահական զուգադիպությամբ՝ երկուսն էլ սոցապ նախկին նախարարներ են՝ Արսեն Համբարձումյանը և Աղվան Վարդանյանը:
Քանի որ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է և կարող է հաճախ բացակայել Հայաստանից, իր լիազորությունները կստանձնեն վերջիններս:
Իսկ ԳՄ նախագահի ֆունկցիան, որը զուտ կազմակերպչական էր, հանվել է: Վերջին ԳՄ նախագահը Միքայել Մանուկյանն էր: Մյուս առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ ժողովին մասնակցել են Սփյուռքի ՀՅԴ ներկայացուցիչներ, որոնք ձայնի իրավունք չեն ունեցել, սակայն իրենց ազդեցիկ ներկայությամբ շատ բան կարող էին որոշել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին