«Ժողովուրդ». Վարգես Գասպարին կդիմի ԱԺ էթիկայի հանձնաժողով
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին առաջիկայում պատրաստվում է դիմել Աժ Էթիկայի հանձնաժողով՝ բողոքարկելու ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործողությունները:
Թերթը հիշեցնում է, որ հունիսի 21-ին, երբ Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ Վարդգես Գասպարին միայնակ բողոքի ակցիա էր կազմակերպել, նրան էր մոտեցել Ալեքսանյանը և ձեռքից խլել պաստառը, որի վրա գրված էր՝ «Ռուբեն Հայրապետյա՝ մարդասպան»:
Թերթի հետ զրույցում Վարդգես Գասպարին ասել է. «Դիմելու եմ էթիկայի հանձնաժողով: Քանի որ ՀԱԿ-ն Ազգային ժողովում ներկայացված է, բնական է, որ առաջընթաց կլինի դեպի լավը»:
Թերթը հավելում է, որ Սամվել Ալեքսանյանն իր՝ պաստառը Գասպարիի ձեռքից խլելու փաստը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանել էր իր վատ տեսողությամբ.
«Աչքերս լավ չէր տեսնում, ասեցի տուր, կարդամ՝ ինչ կա գրված, ինքն էլ տվեց, հետո սկսեց գոռալ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին