«Հայկական Ժամանակ». Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդները անժամկետ գործադուլ են սկսելու
Հայկական Մամուլ
Այսօր առավոտից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդները անժամկետ գործադուլ են սկսելու, որն, ըստ էության, ուղղված է Ծառուկյանի դեմ:
Գործադուլը տեղի է ունենալու Աբովյան և Չարենցավան քաղաքներում: Պալաչին պատկանող երթուղայինների գծերին զուգահեռ Ծառուկյանի բացած բարեգործական երթուղիների պատճառով՝ «Քինգ դե լյուքսը» սնանկացման եզրին է, վարորդները զայրացած են, քանի որ, փաստորեն, անվճար են աշխատում:
Նրանք սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել՝ փակել Աբովյանի և Չարենցավանի ճանապարհները կամ գնալ ՀՀ-ում գործող այլ երկրների դեսպանատներ և հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:
«Քինգ դե լյուքսի» տնօրենը երեկ «Հժ»-ին տված հարցազրույցում պնդել է, որ Ծառուկյանի երթուղիներն անօրինական են գործում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին