«Չորրորդ ինքնիշխանություն». Ռուսաստանյան «Բամօ» ընկերության գործերը խառն են
Հայկական Մամուլ
Ըստ «ՉԻ» տեղեկությունների, վերջին ժամանակներս բավականին խառն են ռուսաստանյան «Բամօ» ընկերության գործերը: Պտտվող լուրերի համաձայն, ՌԴ-ի մեծագույն հոլդինգներից մեկի սեփականատերեր Հովիկ, Մուրադ և Բորիս Մուրադյանները նորից մեծ վարկերի «տակ են ընկել»:
Մուրադյան եղբայրները, որոնց նախ հաջողվեց ձեռք բերել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, հետո Մուրադ Մուրադյանին հաջողվեց Իրարում դեսպան նշանակվել, հիմա էլ ասում են, որ նրանք ձեռնամուխ են եղել ՌԴ-ի տարածքով մեկ՝ փոքրիկ քաղաքների տեսքով թաղամասեր կառուցելու գործին:
Իրականում այն մեծ շահույթներ կարող է բերել Մուրադյանների ընտանիքին, որոնք տարեցտարի ձեռքները երկարացնում են ինչ ոլորտում ասես' միայն թե այն լավ փող բերի:
Ի դեպ, Մուրադյան եղբայրների մեծ վարկերի մեջ ընկնելու «ախորժակները» պայմանավորված են նաև Ֆրանսիայում հյուրանոցային համալիր կառուցելու բիզնես հեռանկարով, ուր Մուրադյան եղբայրները իշխանական էլիտայի մակարդակով բավականին լավ «կրուգ» ունեն: Եվ քանի որ Մուրադյանները ամեն տեղ լավ շրջապատ ու «պրախոդ» ունեն, չի բացառվում, որ Մուրադյան եղբայրներից Հովիկ Մուրադյանը առաջիկա ՏԻՄ ընտրություններում փորձի «խաղեր» տալ նաև Գեղարքունիքի մարզում:
Վերջինս վաղուց մտադրության ունի իր բարեկամներից մի քանիսին համայնքային ղեկավարներ «նշանակելու»: Թեև դժվար թե Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նման բան հանդուրժի, քանի որ հնուց Մուրադյանների ու Գրիգորյանների գերդաստանները ոչ այնքան հարթ հարաբերությունների մեջ են եղել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին