«Ժողովուրդ». Դատապարտյալի առողջական վիճակը վատացել է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն էլի վատացել է: Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄՆ-ում բուժվել է, իսկ այս տարվա հունվար ամսին Երևանում ենթարկվել է վիրահատության:
Տեր-Պողոսյանների անվտանգության աշխատակից Արսեն Չիչյանը թերթի հետ զրույցում նշել է, որ մինչև հուլիսի 15-ը նրան կրկին տեղափոխելու են Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ.
«Բժիշկը արձակուրդ է գնացել, չգիտեմ` կոնկրետ 15-ին է լինելու տեղափոխումը, թե մի քիչ ուշ: Բայց բժիշկները ստուգել ու տեսել են, որ էդ ուռուցքը կա, ու պետք է նորից վիրահատվի»:
Թերթի զրուցակիցը նշել է, որ եթե թույլ տան, «Տեր-Պողոսյանին դուրս կտանենք, դա էլ կանենք, որպեսզի 100-տոկոսանոց լինի»: Վերջինս հավելել է, որ մանկապղծության համար դատապարտված Տեր-Պողոսյանն այժմ գտնվում է Հրազդանի քրեակատարողական հիմնարկում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին