«Ժողովուրդ». Բյուջետային մի շարք հիմնակություններում չեն վճարել աշխատակիցների մի մասի աշխատավարձը
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ արդեն երկու ամիս է՝ բյուջետային մի շարք հիմնակություններում չեն վճարել աշխատակիցների մի մասի աշխատավարձը: Իսկ պատճառաբանությունը եղել է հետևյալը. «Բյուջեում փող չկա, առաջիկայում կլինի, կփոխանցենք»:
Ընդ որում, նման իրավիճակ է անգամ նախարարություններում ու դրանց կից հիմնարկություններում: Համենայնդեպս, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ նման ահազանգեր է ստացել ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնակություններից մեկից, որի անունը հասկանալի պատճառներով թերթը չի նշում:
Ենթադրվում է, որ բյուջեի գումարները ժամանակին ուղղվել են մայիսի 6-ի ընտրակաշառքի ֆոնդին, և իշխանություններին դեռևս չի հաջողվում վերականգնել այն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին