Իրանի և Լիբանանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԿՀՎ-ի 12 գործակալների
Աշխարհ
Իրանի և Լիբանանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության 12 գործակալների, ում նպատակն է եղել «հզոր հարված» հասցնել իսլամական հանրապետությանը: Այս մասին հաղորդում է "CNN"-ը` հղում անելով Իրանի խորհրդարանի պատգամավոր Փարվիզ Սուրորիին:
Ինչպես հայտնել է իրանցի պաշտոնյան` ամերիկյան գործակալներն Իրան են ուղարկվել՝ միջուկային և ռազմական օբյեկտներում դիվերսիա իրականացնելու նպատակներով: Սակայն պատգամավորը ԿՀՎ գործակալների ձերբակալման ժամկետի և նրանց վերաբերյալ այլ մանրամասնություններ չի հայտնել:
Ավելի վաղ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին հայտնել էին, որ Լիբանանում ձերբակալվել են ԿՀՎ-ի գործակալներ, սակայն նույն աղբյուրը չէր մանրամասնել, թե քանի՞սն են ձերբակալվածները: Նույն աղբյուրը նաև ավելացրել էր, որ ԱՄՆ գործակալների մոտ եղել են այնպիսի բջջային հեռախոսներ, որոնք բացառապես տրվում են ԿՀՎ-ի գործակալներին:
ԿՀՎ գործակալների բացահայտման և ձերբակալման մասին տեղեկությունները հայտնի են դարձել այս տարվա նոյեմբերի 21-ին: Լրտեսներն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել «Հզբոլլահ» խմբավորմանը: Սակայն ձերբակալված լրտեսների ճակատագիրը դեռ հայտնի չէ: Ըստ որոշ տվյալների` նրանց սպառնում է միչև մահապատժի կիրառում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ