«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը հիմնովին վերանորոգում է ԱԺ ջեռուցման համակարգը
Հայկական Մամուլ
Ազգային ժողովում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում ոչ միայն պատգամավորական սենյակներում, ոչ միայն Թոխմախն է եվրոպատուհաններ դնում, այլև եվրոպացի հյուր պարոն Ռոմպոյին ԱԺ-ն դիմավորեց միջանցքից հավաքված, փաթաթված-անկյունում դրված գորգերով, քանդված պատերով, ակտիվ շինարարությամբ: ԱԺ դահլիճն «ա լա քինգ Արթուր» վերակառուցելուց հետո երկրորդ անգամ ԱԺ մտած Հովիկ Աբրահամյանը հիմա էլ հիմնովին վերանորոգում է ԱԺ ջեռուցման համակարգը՝ 77 միլիոն դրամ արժողությամբ: Սակայն, ըստ լավատեղյակների, առանց տենդեր հայտարարելու, առանց մեկ աղբյուրից գնման իրավունքի: Նոր-նոր փաստաթղթեր են պատրաստվում՝ կառավարությանը դիմելու համար, երբ աշխատանքները տասը-տասնհինգ օր է, ինչ սկսված են: Օրենքը նախատեսում է մեկ ամիս առաջ տենդեր հայտարարել: Ընդ որում, այս նորոգման մասին տեղեկացված չեն եղել նաև ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցները, նրանք մինչև վերջերս չգիտեին, թե ինչ կազմակերպություն է մուտք գործում ԱԺ, ինչու և ինչպես: Բոլոր հարցերն ԱԺ-ում կարգավորում է Հովիկ Աբրահամյանի հետ փայլուն հարաբերություններ պահպանած ԱԺ գործերի կառավարիչը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին