Այսօր Երկրագնդի բնակչության համաշխարհային օրն է
Հասարակություն
ՄԱԿ-ի տվյալներով՝ 1987 թվականի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանագիծը: Այդ օրը պայմանականորեն անվանվել է 5 միլիարդի օր:
Հետագայում՝1989 թվականին, ՄԱԿ-ն այս օրը հռչակեց «Երկրագնդի բնակչության համաշխարհային օր»:
Աշխարհի բնակչության թիվը 1830 թվականինին կազմել է 1 մլրդ, 1930-ին՝ 2 մլրդ, 1960-ին՝ 3 մլրդ, 1975-ին՝ 4,5 մլրդ, 1987-ին՝ 5 մլրդ, 1999-ին՝ 6 մլրդ մարդ, 2007-ին՝ 6.7 մլրդ,իսկ 2011 թվականի այն հատեց 7 միլիարդի սահմանը: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ: Եթե XX դարի սկզբին աշխարհի բնակչության թիվը տարեկան ավելանում էր 10–15 մլն-ով, ապա 1980-ական թվականներին՝ 85–90 մլն-ով:
Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 81 մլրդ մարդ, որից 74 մլրդ մահացել է, 7 մլրդը ներկայումս ապրում է:
ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև 2050 թվականը մոլորակի բնակչությունը կլինի 9.3 միլիարդ, իսկ դարավերջին այդ թիվը կգերազանցի 10 միլիարդը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը