Միխայիլ Կրուգի մասին ֆիլմ կնկարահանվի
Ռուսաստան
Շանսոն ժանրի հայտնի երգիչ Միխայիլ Կրուգի մասին չորս մասից բաղկացած ֆիլմի նկարահանումները սկսվել են։ Այն նկարահանվում է Տվերում CentralPartnership կինոընկերության կողմից, հաղորդում է Interfax–ը։
Կինոընկերության PR-մենեջեր Մարինա Գրիգորևան գործակալությանը հայտնել է, որ ֆիլմը կոչվելու է «Կրուգի առասպելները», որը նվիրված է 90-ականների շանսոն ժանրում հայտնի կատարողներին։
Ֆիլմի աշխատանքները համընկել է երգչի 50-ամյակին տարելիցի և նրա մահվան 10–ամյա տարելիցի հետ։ Կրուգը սպանվել է Տվերում գտնվող սեփական բնակարանում՝ 2002–ի հունիսի 30–ի գիշերը։
Ֆիլմը սցենարի հեղինակը երգչի կենսագրությանը քաջածանոթ Իլյա Շիլովսկին է։ Ֆիլմում նկարահանվելու են Յուրի Կուզնեցով–Տայոժնին, Ալեքսանդր Դոմոգարովը, Իվան Դոբրոնարովը, Սերգեյ Գազարովը։ Ֆիլմի ռեժիսորն է Տիմուր Կաբուլովը, պրոդյուսերը՝ Կարեն Օգանեսյանն է։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)