Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է
Աշխարհ
Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է: Այն առաջին անգամ նշվել է ֆրանսիացիների կողմից 1995 թվականին:
Շոկոլադի պատմությունը սկսվում է Մեքսիկայից: 1502 թվականին, երբ Քրիստափոր Կոլումբոսը ոտք դրեց ացտեկների հողի վրա, որպես հյուրընկալության նշան նրան մեկ բաժակ տաք շոկոլադ մատուցեցին, որից նա հրաժարվեց: 1519 թվականին Մեքսիկայի ափերին մոտեցավ Կորտեսը, ով հավանեց խմիչքը՝ նրա մեջ շաքարեղեգ ավելացնելով: Նոր խմիչքը հավանության արժանացավ իսպանական արքունիքում, որտեղ այն անվանեցին «սեւ ոսկի»: Արդեն 1615 թվականին Աննա Ավստրիացու՝ Լյուդովիկոս 13-րդի կնոջ ջանքերով շոկոլադը հայտնվեց ֆրանսիական արքունիքում:
1828 թվականին հոլանդացի Կոնրադ վան Հաութենը հիդրավլիկ մամլիչ ստեղծեց, որի միջոցով կակաոյի հատիկներից յուղ էին զտում: 1874 թվականին անգլիականն «Ֆրայ եւ որդիներ» ընկերությունում այդ յուղին խառնեցին շաքար եւ կակաոյի փոշի եւ ստեղծեցին առաջին շոկոլադե սալիկը: 1875 թվականինին գոյություն ուներ արդեն նաև կաթով շոկոլադը, իսկ Շվեյցարիան հասցրել էին հռչակել «շոկոլադի երկիր»:
Այսօր շատերը ոչ միայն սիրում, այլև չեն պատկերացնում իրենց կյանքն առանց շոկոլադի: Մարդկանց մեծ կապվածությունը շոկոլադին գիտնականները բացատրում են այն բազմաթիվ օգտակար նյութերով, որ առկա են շոկոլադում: Շոկոլադում կան նաև նյութեր, որ նպաստում են հանգստին և հոգեբանական վերականգնմանը, շատերը նույնիսկ շոկոլադը դիտարկում են որպես դեպրեսիայից դուրս գալու միջոց: Ենթադրություն կա նաև, որ շոկոլադը հակաքաղցկեղային հատկություն ունի և դանդաղեցնում է ծերացումը:
Աշխարհի տարբեր երկրներում այսօր արդեն ապացուցված Է համարվում այն փաստը, որ կակաոն ընդհանրապես երկարացնում Է կյանքը, իսկ հոլանդացի գիտնականները պնդում են, որ այն առավելագույնս դրական Է ազդում հղի կանանց վրա։
Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5 գ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։
Գերմանացին տարեկան ուտում է 8 կգ շոկոլադ, անգլիացին և բելգիացին՝ 9 կգ, շվեյցարացին՝ 11 կգ։ Ֆրանսիացիները միայն Սուրբ Ծննդյան տոներին ուտում են 36 հազար շոկոլադե կոնֆետ, որոնք իրենց քաշով 4 անգամ գերազանցում են էյֆելյան աշտարակի կշիռը։ ժամանակակից ամերիկացիների 90 տոկոսը շոկոլադ է ուտում ամեն օր։
Նշենք, սակայն, որ Կակաոյի միջազգային կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ 2012-2013 թվականներին աշխարհում կարող է շոկոլադի դեֆիցիտ լինել, քանի որ դրա պահանաջարկն աճում է, իսկ կակաոյի արտադրությունը՝ նվազում։ Սա կարող է նպաստել նաև կակաոյի գնի աճի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ