«Հրապարակ». 2 քաղաքապետ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որն, ի տարբերություն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, բռնություն կիրառեց ոչ թե կին գործարարի, այլ նախագահականի աշխատակցի դեմ ու զրկվեց պաշտոնից, «Facebook»-ի իր էջում շարունակում է Երևանի քաղաքապետ մնալ:
Նրա էջում գրված է, որ նա քաղաքապետ է աշխատում մինչ օրս: Բացի դա, նրա էջում քաղաքապետի գործունեությունը լուսաբանող նկարներ ու նյութեր են, ինչպես նաև «քոմենթներ»՝ ուղղված քաղաքապետի աշխատանքին: Ի դեպ, «Facebook»-ում էջ ունի նաև երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ Կարեն Կարապետյանն իր էջը փակել է: Այնպես որ այս պահի դրությամբ «Facebook»-ում Երևանի 2 քաղաքապետ կա»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ