Այսօր Ջորջո Արմանիի ծննդյան օրն է
Աշխարհ
1934 թվականի հուլիսի 11-ին ծնվել է իտալացի հայտնի դիզայներ Ջորջո Արմանին, ով 1975 թվականին հիմնադրում է «Ջորջո Արմանի» ընկերությունը:
Նույն տարում Արմանին թողարկում է տղամարդու, իսկ հաջորդ տարի՝ նաև կանանց հագուստի հավաքածուներ: Նա հատուկ ուշադրություն է դարձնում դասական պիջակին, որոնք կարող էին կրել և կանայք և տղամարդիկ:
Ջորջո Արմանին խորհուրդ է տալիս մարդկանց կրել այնպիսի կոստյում, որը սազում է տվյալ մարդուն, նրա մեջ զգում է հարմար և վստահ։ Երբեք չպետք է խնայել գումարը պայուսակ, փողկապ և այլ աքսեսուրաներ գնելու համար: Ճիշտ ընտրված օծանելիքի բույրը կարող է բնութագրել մարդուն: Պետք է հաշվի առնել, որ օծանելիքի բույրն առաջինն է, ինչ զգում են մարդիկ, և վերջինը՝ ինչ մնում է ձեզանից հետո, երբ հեռանում եք։
Այսօր «Արմանի» ընկերությունը թողարկում է օծանելիք, կոշիկ, աքսեսուարներ, ոսկյա զարդեր։
Ջորջը Արմանին Իտալիայում ճանաչվել է ամենահաջողակ դիզայները, որի հարստությունը հասնում է 7 մլրդ դոլարի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ