Թայլանդի թագավորը ներել է իրեն վիրավորողին
Աշխարհ
Թայլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը ներել է ԱՄՆ-ի քաղաքացի՝ Ջո Գորդոնին, ով 2011 թ-ի դեկտեմբերին դատապարտվել էր 2.5 տարի ազատազրկման ինտերնետում միապետի հասցեին տեղադրած վիրավորանքների համար, հաղորդում է Reuters-ը։
Գորդոնը ձերբակալվել է Թայլանդում 2011 թ-ի մայիսին։ Նրա դատապարտումը քննադատվել էր ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից։
Ամերիկացին ազատ է արձակվել թայլանդական բանտից սույն թվականի հուլիսի 10-ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ