«Հայկական ժամանակ». նա դեռ կասի
Հայկական Մամուլ
«Գործարար Սիլվա Համբարձումյանը, ում մի քանի օր առաջ ծեծի ենթարկեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չի բացառել, որ ԱԺ առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Սյունիքի մարզում:
«Դեռ մտածելու ժամանակ ունեմ, մեկ ամիս հետո ավելի լիարժեք կասեմ»,- մեր թղթակցին ասել է Համբարձումյանը՝ հավելելով, որ եթե առաջադրվի՝ հաստատ կհաղթի: 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզից պատգամավոր է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը PR նկատառումներով թույլ չի տալու, որ այս անգամ Սաշիկը պատգամավորի թեկնածու առաջադրվի: Հնարավոր է, որ սույն ընտրատարածքում «37» մեծամասնական ընտրակարգով առաջադրվի նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ