Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը Պուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք Երևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներ Հայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտի Փոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավար Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին 

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության դիմումը Մարդու իրավունքների պաշտպանին

Հասարակություն

ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի բնակչությունն ունի իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունք: Հայաստանի բնաշխարհի հարուստ բազմազանությունը լայն հնարավորություններ է ստեղծում կանաչ տնտեսության զարգացման համար, մինչդեռ ներկայումս օրենքի կոպիտ խախտումներով իրականացվող հանքահումքային, սպառողական տնտեսական քաղաքականությունը անդառնալիորեն ոչնչացնում է բնության բաղադրիչները' անհնարին դարձնելով կայուն և հեռանկարային տնտեսական զարգացման հնարավորությունները:

Բնօգտագործման եւ բնապահպանության ոլորտում համակարգային քաղաքականության բացակայությունը, բնական պաշարների անկանոն և անվերահսկելի գերշահագործումը, թափոնները հարկման դաշտից թուրս թողնելը, բնական պաշարների շահագործման և կառավարման համակարգում տիրող անպատժելիության մթնոլորտն ու կոռուպցիան երկրում ստեղծել են պայթյունավտանգ բնապահպանական իրադրություն:
ՀՀ դատական ատյանները վարույթ չեն ընդունում և քննության չեն առնում հանրային շահերի պաշտպանության համար քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայցերը: Ինչպես Թեղուտի (գործ' ՎԴ/3275/05/09), այնպես էլ Ուսանողական այգու (գործ' ՎԴ/3432/05/10) պարագայում ՀՀ վարչական և վճռաբեկ դատարանները իրավական դիրքորոշում են հայտնել, որ «…վարչական դատարան դիմելով՝ արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են», «ՀՀ օրենսդրությամբ դատարան դիմելու իրավունք նախատեսված է միայն այն անձանց համար, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են»: Այսպիսի պայմաններում հասարակությունը զրկված է իր իրավունքների դատական պաշտպանության միջոցներից:
Շրջակա միջավայրի վիճակի հետ անխզելիորեն փոխկապակցված է բնակչության առողջական վիճակը: Հայաստանի Հանրապետության

Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում Լեռնաձոր գյուղում և Քաջարան Քաղաքում ապրող տասից ավելի երեխաների մազարմատներում հայտնաբերվել են ծանր մետաղների բարձր խտություններ՝ սնդիկ, կադմիում, կապար, պղինձ և այլն (հետազոտությունների ամփոփված են «Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի վիճակի էկոլոգաերկրաքիմիական գնահատում» ուսումնասիրության մեջ (2008թ.):

Ոլորտի մասնագետների վկայությամբ կապարի բարձր պարունակությունն օրգանիզմում ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջացնել մտավոր թերզարգացվածություն, տեսողության, լսողության և խոսքի խախտումներ, ազդում է նաև երիկամների և ստամոքսի, նյութափոխանակության համակարգերի վրա: Հայտնի է, որ օրգանիզմում պղնձի բարձր պարունակությունը թույն է: Եթե մետաղի պարունակությունը օրգանիզմում երկար ժամանակ բարձր է մնում, կարող են զարգանալ ուռուցքներ: Մետաղն ախտահարում է նյարդային համակարգը, երիկամները, լյարդը: Կադմիումի բարձր պարունակությունն առաջացնում է կմախքի տձևացում, թոքերի ախտահարում: Այս մետաղների' օրգանիզմ թափանցելու ուղիները բազմաթիվ են' հողը, ջուրը, օդը և ընտանի կենդանիները:

Առողջապահական ծանր վիճակի մասին են վկայում նաև Պաշտպանի 2011 թվականի Տարեկան զեկույցում ներկայացված Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներն փաստերն այն մասին, որ Հայաստանում գրանցված արատավոր ծնունդների քանակը ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Ղրղզստանից հետո: Չնայած այս տագնապահարույց վիճակին, օրենքը ոչ պետության, և ոչ էլ մասնավոր ընկերությունների համար չի նախատեսում հանքարդյունաբերական գոտիներում բնակվող մարդկանց առողջական պարտադիր ապահովագրության կամ պատճառված վնասի փոխհատուցման պարտավորություններ:

Առողջապահական վիճակի վատթարացման հիմնական պատճառներից են հանքարդյունաբերական թափոնների պոչամբարներում տիրող բարձիթողի վիճակը: ՀՀ Վերահսկիչ պալատի 2012թ. Ընթացիկ հաշվետվության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացվող թափոնների մասին տարեկան հաշվետվություններում թափոնները ներկայացվել են կամ որպես ոչ վտանգավոր, կամ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվել: Արդյունքում որևէ բնապահպանական վճար չի վճարվել: Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը վտանգավոր թափոնների անձնագրեր չեն կազմել եւ ՀՀ բնապահպանության նախարարարություն համաձայնեցման չեն ներկայացվել: Ժամկետանց թունաքիմիկատների եւ քիմիական թափոնների (այդ թվում' Ալավերդու մկնդեղ պարունակող թունաքիմիկատների) պահպանումն իրականացվում է օրենսդրության պահանջների խախտումներով, վտանգավոր օբյեկտները չեն հաշվառվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ռեեստրում:

Մարդու էկոլոգիական իրավունքների խախտման ամենացայտուն օրինակն է Թեղուտում հանքավայրի շահագործման թույլտվություն տրամադրելու գործընթացը, տրվել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով: Շահագրգիռ հասարակությունը հանքավայրի շահագործման դեմ սկսել է բազմակողմանի իրավական գործընթաց, որի ընթացքում դիմել է ինչպես ներպետական դատական ու վարչական մարմիններին, այնպես էլ միջազգային կառույցներին: 2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնևում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի' Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպման ընթացքում կայացվել է որոշում առ այն, որ «Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, և դրանց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները»:

Անհրաժեշտ ենք համարում առանձնահատուկ կերպով շեշտել նաև, որԿոնվենցիայի կողմերի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ և պարտադիր է կատարման պետության կողմից:

Այնուհանդերձ, Հայաստանի պատկան մարմինները չեն կատարում իրենց միջազգային պարտավորությունները' դրանով խախտելով նաև Հայաստանի կողմից վավերացված «Միջազգային պայմանագրերի մասին» Վիեննայի կոնվենցիան:

Հաշվի առնելով վերջին շրջանում Ձեր դրական դերակատարումը բնապահպանական նախաձեռնություններին աջակցելու գործում' գտնում ենք, որ Պաշտպանի գրասենյակը կարող է շոշափելի դրական ազդեցություն ունենալ վերը նշված հիմնախնդիրների բազմակողմանի վերլուծության և կարգավորման համար: Խնդրում ենք ձեռնարկել համարժեք քայլեր սույն դիմումում արծարծված խնդիրների համալիր ուսումնասիրություն կատարելու համար, մարդու իրավունքների խախտումները վեր հանելու եւ Ձեր իրավասության շրջանակներում մարդկանց խախտված իրավունքները պաշտպանելու համար: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով Ձեզ աջակցել Հայաստանի էկոլոգիական իրավիճակի առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու, այդ թվում' արտահերթ զեկույց մշակելու համար:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն,
Իրավական հարցերով աշխատանքային խումբ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
Ամենադիտված