Եվա Ռաուզինգը մահացել է գերդոզավորումից
Աշխարհ
Այսօր Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կանանցից մեկը՝ Եվա Ռաուզինգը, իր տանը հայտնաբերվել է մահացած, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Ռաուզինգը բազմամիլիարդ կարողության տեր էր դարձել աշխարահռչակ Tetra փաթեթի շնորհիվ։
Բրիտանական ԶԼՄ-երի տվյալներով՝ 48-ամյա կինը մահացել է թմրանյութի քանակը չարաշահելու հետևանքով։
Ինչպես գրում է Daily Mail-ը, մահացած կնոջ տանը ոստիկանները ձերբակալել են 49-ամյա մի տղամարդու, ում մոտ նույնպես թմրանյութեր են եղել։ Նրա անունը դեռ չի հայտարարվում, սակայն թերթը վստահեցնում է, որ դա հանգուցյալ կնոջ ամուսին Հանս Քրիստիան Ռաուզինգն է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ