ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Նիկոլ Փաշինյանի «փրկօղակը»

Վերլուծական
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հունվարի 8-ին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան: Ըստ Քոչարյանի փաստաբանական խմբի հաղորդագրության, սահմանադրական վեճի հիմնական առարկան Քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումներն են, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար: Հաղորդագրության մեջ Քոչարյանի փաստաբանական խումբը նշել է, որ այս պահին քննարկում են նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, իսկ այդ մասին տեղեկատվություն կտրամադրեն առաջիկայում։ Մինչ այս, Քոչարյանի փաստաբանական թիմն արդեն իսկ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ:
 
Սահմանադրական դատարանը մտնում է խաղի մեջ և այստեղ անչափ ուշագրավ է դառնում ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի գործոնը: Գաղտնիք չէ, որ Թովմասյանը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի կադրն է, այդչափ կարևոր պաշտոնն էլ ստացել է Սարգսյանի հագով կարված Սահմանադրության համար: Հենց այստեղ էլ, ինչպես ասում են՝ «թաղված է շան գլուխը»: Ռոբերտ Քոչարյանը 2015-ին կոշտ քննադատության ենթարկեց Թովմասյանի հոգեզավակ հանդիսացող նոր Սահմանադրությունը և սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը դրեց կասկածի տակ: Ի պատասխան դրա, Թովմասյանը հեռակա բանավեճի մեջ մտավ երկրորդ նախագահի հետ, հայտարարելով, որ չի հասկանում «պախկված» տեղից պարբերաբար հայտարարություններ անողներին, և եթե Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, ապա պետք է մտնի խաղի մեջ: Քոչարյանը թեև մի փոքր ուշացումով, սակայն հետևեց Թովմասյանի հորդորին և արդյունքն էլ այն է, որ երկրորդ նախագահը այժմ կալանքի տակ է: Հետաքրքիր է, թե այս իրավիճակում ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Հրայր Թովմասյանը, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը չունի ՍԴ վրա ազդելու լծակներ, նման միջամտությունը կարող է Հայաստանի միջազգային վարկանիշի համար կործանարար հետևանքներ ունենալ: Եթե ՍԴ-ն բավարարի Քոչարյանի պաշտպանների դիմումը, դեռևս չնչին հույս կմնա, որ ՄԻԵԴ-ում երկրորդ նախագահի դիրքերը փոքր-ինչ կթուլանան. գուցե կառույցը հաշվի առնի, որ փաստաբանական թիմը չի սպառել ներպետական դատական ատյանները:
 
Հասկանալի է, որ իշխանությունների շահերից է բխում Քոչարյանի դատական գործը ներհայաստանյան դատական մարմինների շրջանակում լուծելը, հակառակ դեպքում՝ պետությունը կարող է պարտվել ՄԻԵԴ-ում՝ մի բան, ինչը Հայաստանի հետ այս կառույցում հաճախ է պատահում: Հետևանքները հասկանալի են՝ Փաշինյանի իշխանությունը ստիպված է լինելու ընդունել, որ Մարտի 1-ի գործը ջուր էր, քանի որ անչափ մեծ է հավանականությունը, որ ՄԻԵԴ-ում փաստաբանական թիմը կհասնի իր առջև դրած խնդիրների լուծմանը: Հետևաբար՝ Հրայր Թովմասյանին բարդ ընտրություն է սպասվում և ճակատագրի հեգնանքով՝ Փաշինյանին խայտառակությունց փրկող գլխավոր գործիքը այս պահին հենց Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրի կանտորան է…
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված