Ձերբակալվել է թմրաբիզնեսի երկու ներկայացուցիչ
Աշխարհ
Մեքսիկական իշխանությունները հայտարարել են, որ Մեքսիկայի Սիուդադ Խուարես քաղաքում ձերբակալվել են թմրաբիզնեսով զբաղվող «Սինալոա» կազմակերպության երկու անդամներ, ովքեր հետախուզվում էին ԱՄՆ-ի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարող գործակալության կողմից, -այս մասին հաղորդում Agence France-Presse-ը։
Ձերբակալվածների անուններն են Ֆերնանդո Արելինո Ռոմերո և Դանիել Ֆրանկո Լոպես։
Ավելի վաղ ԱՄՆ-ի՝ թմրամիջոցերի շրջանառության դեմ պայքարող գործակալությունը հրատարակել էր «Սինալոա» կազմակերպության ավելի քան 20 անդամների ցուցակը, ովքեր կասկածվում են թմրանյութերի շրջանառության, սպանությունների, «փողերի լվացման» և այլ հանցագործություններում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ