Իսլամական կուսակցականների ազատազրկումը
Աշխարհ
Ադրբեջանի “Ժողովրդական ճակատ” կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, մեկնաբանելով Իսլամիստական կուսակցության ղեկավարին եւ նրա համախոհներին ազատազրկելու փաստը, նշել է, թե Ադրբեջանի քաղաքացիներն ունեն դավանանքի ազատության իրավունք, և երկրում պետք է պաշտպանվի յուրաքանչյուրի ազատությունը և իրավունքը, այդ թվում` հավատացյալներինը:
Հիշեցնենք` այն բանից հետո, երբ Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության խորհրդի նիստում այդ կուսակցության ղեկավար Սամեդովը կոշտ քննադատության էր ենթարկել երկրի իշխանություններին, երկրում ձերբակալություններ էին ձեռնարկվել, ինչի արդյուքնում ձերբակալվել էին Իսլամիստական կուսակցության ղեկավարն ու մեծ թվով ակտիվսիտներ, որոնց այդ երկրի դատարանը անազատության է դատապարտել:
“Մենք արդեն հայտարարել ենք, որ տեղի ունեցող ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն, և կարծում եմ, որ մեղադրանքները հավատացիալների դեմ շինծու են”,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ