Ես որոշել եմ անտարբերության հաբեր ընդունել. Նելլի Խերանյան
Հասարակություն
«Հեղինակություններ մեր երկրին երևի թե ընդհանրապես պետք չեն, սա չգիտեմ ում կողմից հիմնված տենդենց է, բայց լրագրողների կողմից լավ թափ տրված»,- լրագրողներին իր կարծիքն արտահայտեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Նելլի Խերանյանը՝ մատնանշելով եթերից անդադար հնչող նմանատիպ արտահայտությունները, թեչկա մտավորականություն՝ որոշ պիտակների էլ, այնուամենայնիվ, խուսափելով անդրադառնալ։
Դերասանուհու կարծիքով, նախկինում գոնե արհեստական կերպով փորձում էին ստեղծել հեղինակություններ, որոնց վրա հիմնվում էին, իսկ այսօր ապրում ենք «լղոզված» իրականության մեջ, երբ ոչ մեկի ասածն էական չի, իսկ լրագրողները այնպես են փորձում ստորացնել. «ինձ մոտ այնպիսի տպավորություն է լինում ամեն անգամ, ասես ինչ-որ անձնական թշնամանք կա»։
Դերասանուհին կարծիք հայտնեց, որ մարդը կարող է սայթաքել, նույն արվեստագետն էլ կարող է սայթաքել, կարող է սխալ թույլ տալ, նույնիսկ՝ բարոյականության առումով, սակայն չի կարելի «անցնել մարդու վրայով»։
«Ես, օրինակ, վերջերս որոշել եմ անտարբերության հաբեր ընդունել։ Նույն թատերագիտությունը լրատվամիջոցներում ինչ-որ շատ անձնական ուղղվածություն ունի, մասնագիտական լուրջ վերլուծություններ գրեթե չկան, իսկ ահա, երբ երգչուհի Շուշան Պետրոսյանը որոշել է իր ոլորտը փոխել, ոչ մի կերպ չեմ հասկանում այդ բուռն բացասական արձագանքները։ Գուցե մարդը որոշել է լավ քաղաքական գործիչ դառնալ, գուցե էդ մարդը անկեղծ է»,- նշեց Նելլի Խերանյանը։
Դերասանուհու կարծիքով, ընդհանրապես բոլորս մեկմեկու հանդեպ պետք է փորձենք լինել հանդուրժող, և նույնը լրագրողները, քանի որ կա լրագրողական էթիկա, որը պետք է պահպանել։ Իհարկե, կարելի է խոսել, քննադատել, բայց ինչ որ չափ կա, որը շատ անգամ լրագրողները անցնում են։
Սակայն, միևնույն ժամանակ, դերասանուհին նշեց, որ ինքն իր երեխային սովորեցնում է խփել, որ նա կարողանա ինքն իրեն պաշտպանել, քանի դեռ ընդհանրապես առկա է այս անհանդուրժողականության մթնոլորտը. «Թիկնապահի ինստիտուտ չկա: Կան մարդիկ, որ չգիտեն, որ թիկնապահը մարդ ծեծելու համար չէ, այլ հակառակը՝ պաշտպանելու: Մարդիկ աբորիգենի պես են փողոցն անցնում, չգիտեն, որ կանաչ լույսի դեպքում կարող են փողոցն անցնել: Մենք՝ ամեն մեկս, պետք է սկսենք մեր երեխաներին դաստիարակելուց»,- ասել է դերասանուհին:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքն անձամբ միանա քաղաքացիական պայքարին՝ դերասանուհին ասել է, որ իր հարցազրույցներում անդրադառնում է հասարակությունում առկա խնդիրներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը