ՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը Լիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականում Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ) Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակում Եվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ Politico Bild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերը Իրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել է Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա Կունիցինան Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) 

Արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կանի այն, ինչ պահանջում էր ընդդիմադիր Փաշինյանը

Վերլուծական

Վերջին ամիսներին ունեցել ենք բազմաթիվ առիթներ համոզվելու, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի հայացքները և քաղաքական երևույթներին, գործընթացներին տրվող քաղաքական գնահատականները չափից դուրս թավշյա են դարձել: Իհարկե, հանրության մոոտ առավելապես տպավորվել է Փաշինյանի 180 աստիճան շրջադարձը՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ վերաբերյալ իր արտահայտած գնահատականներում: Սակայն չմոռանանք, որ Փաշինյանը, լինելով ընդդիմադիր, բավական հետաքրքիր մտքեր է արտահայտել նաև քաղաքական կյանքում ընդդիմության դերի և տեղի մասին: Հետաքրքիր է, իսկ որքանո՞վ են փոխվել վարչապետ Փաշինյանի դիրքորոշումները՝ կապված այս հարցի հետ, այն պարագայում , երբ նա այլևս իշխանության կրողն է:

Դեռևս 2017 թվականին, ելույթ ունենալով ԱԺ-ում և սովորականի պես քննադատելով ՀՀԿ ներկայացրած հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին նախագիծը, Փաշինյանը նշում էր՝ «Այս իրավիճակում կա՛մ պետք է որոշակի արտոնություն ունենա ընդդիմությունը, կա՛մ էլ սա պետք է լինի ոչ թե կոլեգիալ մարմին, այլ Գլխավոր դատախազության նման ղեկավար այդ հանձնաժողովին, որի թեկնածությունն առաջարկելու իրավունք պետք է ունենա ընդդիմությունը»: Փաշինյանը նաև պահանջում էր ընդդիմությանը տալ Պետական վերահսկողական ծառայությունը՝ իշխանությունների ներկայացրած բյուջեի և դրա կատարողականի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Ավելին՝ ընդդիմադիր Փաշինյանը պնդում էր, որ Դատախազությունում և Ներքին գործերի նախարարությունում ընդդիմությունը նույնպես պետք է ներկայացված լինի, այն էլ՝ ղեկավար մարմիններում: Այսինքն՝ ընդդիմադիր Փաշինյանը կոչ էր անում ավելի մեծ լիազորություններով օժտել ընդդիմությանը, ինչը թերևս տրամաբանական է:

Նաև հիշում ենք, թե ինչ կատաղի պայքար էր մղում Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում, և հատկապես ղեկավար պոստերում ընդդիմության քվոտան և վերահսկողական գործառույթները ավելացնելու համար: Ինչպես էր ԱԺ ամբիոնից պահանջում և հորդորում, որպեսզի Վերահսկիչ պալատում ընդդիմությանը հավելյալ լծակներ տրվեն: Դա էլ է տրամաբանական, չէ՞ որ մենք խոսում ենք ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մասին:

Բացի այդ, ընդդիմադիր Փաշինյանը խոստանում էր իշխանության գալու դեպքում վերացնել Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական համակարգը և իշխանությունը բաշխել այնպես, որ նաև ընդդիմությունը ունենա քաղաքական համակարգում իր ասելիքը և անելիքը: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք, որ քաղաքական համակարգի բուրգի գագաթին հայտնված Փաշինյանը չի շտապում կատարել ժամանակին իր իսկ ներկայացրած պահանջները: Պարբերաբար նոր իշխանությունների ժողովրդավարական նկրտումների մասին լայվերով հայտնելը չենք հաշվում..

Եվ այժմ, թերևս գլխավոր ինտրիգը կայանում է նրանում՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկատարի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի տված խոստումները, ընդդիմադիր Փաշինյանի պահանջները և վերը նշված վերահսկողական գործիքները կտա խորհրդարանական ընդդիմությանը, այն է՝ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին, թե՞ գալով իշխանության՝ Փաշինյանի հայացքները փոփոխություն են ապրել նաև այս հարցում, ասում են՝ իշխանությունը քաղցր բեռ է...

Ս.Խաչատրյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
Ամենադիտված