Սուր վարակիչ հիվանդությունից զինվոր է մահացել
Հայաստան
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Երևանի ԿԿԶՀ-ում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանը (ծնվ. 1994թ., 2012-1 զորակոչ, Վարդենիսի զ/կ): Շարքային Հ. Սարգսյանը 06.07.2012թ. ընդունվել էր Երևանի ԿԿԶՀ սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Հակոբ Արթուրի Սարգսյանի ծնողներին և հարազատներին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի