«Չորրորդ ինքնիշխանություն». Աստղագուշակ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյան- կենդանակերպի նշանը Ախքեղջյուր:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով:
Երկուշաբթին ծանր օր է: Ձեզանից բացատրություն կպահանջեն «համենայն դեպս մեր ձեռքերն արյունոտ չեն» խոսքերի համար: Նյարդային լարվածություն, ընկճախտ:
Երեքշաբթի օրը տեղեկանք կներկայացնեք առ այն, որ 30 արծաթը վերցնելիս ձեռնոցներով եք եղել:
Չորեքշաբթին հոգեկան տվայտանքների օր է: ՀՀԿ նախընտրական ցուցակը վերջապես կքննարկվի: ՕԵԿ-ին ընդամենը մի անցողիկ տեղ կտան: Ծանր խոսակցություն Հեղինե Բիշարյանի հետ: Արդյունքները նույնը կլինեն:
Ուրբաթ օրը յուրայիններով Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրեք: Այդ առթիվ որոշում կընդունվի ձեզ անվանել ոչ թե ԱԽՔ այլ ՅԱԽՔ (Յուրայինների անվտանգության խորհրդի քարտուղար):
Շաբաթը և կիրակին կանցկացնեք հարազատների և մտերիմների աչքից հեռու»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել