Հուշագիրը կնպաստի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը
Հասարակություն
2012թ. հուլիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո քաղաքում կայացած Միջազգային ավիացիոն և տիեզերագնացային ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ակադեմիկոս Մ.Ֆ. Ռեշետնյովի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ գլխավոր կոնստրուկտոր և գլխավոր տնօրեն Նիկոլայ Տեստոյեդովը ստորագրել են հուշագիր, որը սկիզբ է դրել Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման գործընթացին:
Նշված նախագիծը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության բնագավառի նոր, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև հեռուստահեռարձակման, լայնաշերտ ինտերնետի ներդրման և կապի տեխնոլոգիաների զարգացման հարցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը