Մշակույթի նախարարությունը մրցույթ է կազմակերպել
Հասարակություն
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի կրծքանշանի էսքիզի մրցույթ:
Վերոհիշյալ կրծքանշանը տրվելու է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի պատվոգրի հետ միասին՝ ԱՊՀ երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած ավանդի համար, մշակույթի և արվեստի գործիչներին, ստեղծագործական խմբերին և ԱՊՀ երկրների քաղաքացիներին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել կրծքանշանի էսքիզը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով /30 x 40 սմ /, աշխատանքներին կից՝ նաև անձնագրի պատճենը, հասցեն և հեռախոսահամարը: Ներկայացված աշխատանքները հեղինակներին չեն վերադարձվելու: Էսքիզի մրցույթի հաղթողին կտրվի մրցանակ՝ 150000 դրամ:
Մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ և սիրողական դիզայներներ, նկարիչներ, ինչպես նաև կազմակերպություններ: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 25-ն է, հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 30-ին:
Աշխատանքներն ուղարկել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչություն (հասցե՝ 0010, Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն N 3, Հեռ.' 56-60-65):


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը