Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը Պուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք Երևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներ Հայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտի Փոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավար Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին 

Պարտավոր էին բոլոր միջոցները ձեռնարկել' անխափան ոռոգում ապահովելու համար

Հասարակություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր որոշ լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է Սեւանա լճից ջրառի անհրաժեշտությանը, ոռոգման ջրի սակագնի, նորմատիվների փոփոխությունների մասին հայտարարություններին.

"Սեւանա լճից լրացուցիչ ջրառի խնդիրը շարունակում է մնալ արդիական, քանի որ սակավաջուր տարով պայմանավորված' ջրային պաշարները բավարար չէին գյուղատնտեսության համար լիարժեք ոռոգում իրականացնելու համար: Մենք սովորաբար Սեւանից ոռոգման նպատակով ջուր սկսում էինք վերցնել հունիսի կեսերին, եւ օրենքով նախատեսված 170մլն խմ ջրաքանակը բավարարում էր: Այս տարի, ինչպես բազմիցս նշվել է, Սեւանից ջրառն սկսվել է մայիսի 2-ից, եւ հուլիսի 10-ի դրությամբ արդեն 143 մլն խմ վերցվել է: Այս տեմպերի դեպքում 170 մլն խմ-ը կսպառվի հուլիսի վերջին: Ուստի լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտություն էր' գյուղացիական տնտեսությունների համար անխափան ջրամատակարարում ապահովելու համար: Հաշվի առնելով, որ երկու խոշոր դոտացիոն' 91 մլն խմ ծավալ ունեցող Ապարանի եւ 70 մլն խմ ծավալ ունեցող Ազատի ջրամբարներում այս տարի կուտակվել է համապատասխանաբար 39.3 մլն եւ 63.6 մլն խմ, իսկ Հրազդան գետի ջրատվությունը, որը Սեւան-հրազդանյան համակարգի հիմնական աղբյուրներից մեկն է, անցած տարվա համեմատ 2 անգամ պակաս էր, մենք պարտավոր էինք բոլոր միջոցները ձեռնարկել' անխափան ոռոգում ապահովելու համար:

Միաժամանակ Սեւանից բաց թողնվող ջուրն առավելագույնս օգտագործվելու է խնայողաբար: Ցանկանում եմ հիշեցնել, որ 2008 թ-ին եւս Ազգային ժողովը Սեւանից 360 մլն խմ ջրբացթողում արտոնեց, բայց օգտագործվեց ընդամենը 302 մլն խմ-ը: Անձրեւային եղանակը, ինչի մասին նշում են որոշ փորձագետներ, կնպաստի ջրի պահանջի նվազմանը, եւ դա, անկասկած, կազդի Սեւանից բաց թողնվող ջրի ծավալների վրա: Այս վերջին շրջանում այդպիսի միտում նկատվում է. եթե մայիսից մինչեւ հունիսի կեսերը Սեւանից օրական վերցվում էր միջինը 2-3 մլն խմ, հուլիսի 10-ին, օրինակ, վերցվել է 1,8 մլն խմ: Այնպես որ, հնարավոր է, որ ոռոգման շրջանի ավարտին ունենանք ոչ թե 320 մլն ջրառ, որի թույլտվությունը տրվել է օրենքով, այլ ավելի քիչ: Սեւանից բաց թողնվող ջուրը բացառապես օգտագործվում է ոռոգման համար, եւ այն էներգետիկ նպատակներով վերցնելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Որեւէ այլ նպատակ, բացի ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուց, չի հետապնդվել:

Ինչ վերաբերում է ՋՕԸ-երի կողմից ջրի սակագների բարձրացման կամ նորմատիվների փոփոխությունների մասին հայտարարություններին, ապա պետք է նշել, որ նման փոփոխություններ կատարվում են ոչ թե ՋՕԸ-ների, ինչպես նշում են որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ կառավարության կողմից: Ներկայիս գործող սակագինը' 1 խմ դիմաց 11 դրամ, սահմանվել է դեռեւս 2007 թ. կառավարության որոշումով եւ վերհաստատվել է 2010 թ-ին: Մինչեւ չլինի համապատասխան կառավարության որոշում, որեւէ մեկը որեւէ սակագին չի կարող փոխել: Այլ խնդիր է, որ գյուղացիական տնտեսություններում կարող է ջրի ծավալի օգտագործումն ավելանալ. դրանք արդեն կոնկրետ ՋՕԸ-ի եւ գյուղացու միջեւ կնքված պայմանագրի շրջանակում գտնվող հարաբերություններ են:

Նորմատիվները նույնպես չեն փոխվել, դրանք հաստատվել են 2007թ-ին եւ փոփոխության անհրաժեշտություն առայժմ չկա":

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
Ամենադիտված